Մատչելի հղումներ

Շարունակվում է Հանրապետական կուսակցության համագումարը


ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության ազգային քառօրյա համագումարի երկրորդ օրը առաջին տիկին Մելանյա Թրամփը միացավ մյուս բանախոսներին՝ աջակցելով նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրությանը: Բանախոսների թվում էր նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով խախտեց ավանդույթը և իր խոսքը ուղղեց Երուսաղեմից

Սպիտակ տան Վարդերի պարտեզից առաջին տիկին Մելանյա Թրամփը կոչ է արել ամերիկացիներին իրենց ձայնը տալ իր ամուսնուն՝ նախագահ Դոնալդ Թրամփին, ով, ըստ առաջին տիկնոջ, արժանի է երկրորդ ժամկետին: Նա ընդգծել է, որ նախահագը անում է ամեն ինչ սարսափելի համավարակի ու դրա հետևանքերի առաջն առնելու համար:

Իսկ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր ելույթը հնչեցրեց Երուսաղեմից ՝ խախտելով պետքարտուղարության աշխատակիցների՝ արտասահմանում գտնվելու ընթացքում կուսակցական գործունեության արգելքի հետ կապված արարողակարգը:

Պոմպեոն կարևորեց ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումն ու նրա վերջին հայտարարությունը` Արաբական Միացյալ էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման մասին: Հիշեցնենք, որ այս համաձայնությունը չի ընդունվում պաղեստինցիների կողմից: Փոմփեոն նաև ընդգծեց Թրամփի ՛՛Ամերիկան առաջնային է՛՛ քաղաքականության կարևորության մասին:

Վանդերբիլթի համալսարանի քաղաքագետ Վանեսա Բիզլը կարծում է, որ Պոմպեոյի այցը Երուսաղեմ, հավանաբար, նպատակ ուներ մոբիլիզացնել այն ընտևրազանգվածը, որին իսկապես հետաքրքրում են Իսրայելի շահերը:

Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփ կրտսերի ելույթից հետո իրենց խոսքը ուղղեցին Թչամփի մյուս զավակները՝ Էրիկը և Թիֆանին, ովքեր նույնպես աջակցեցին նախագահին և ընդգծեցին նրա ձեռքբերումները:

Երեքշաբթի երեկոյան Թրամփը կրկին հանդես եկավ Սպիտակ տնից ՝ այսպիսով խախտելով ոչ պաշտոնական ավանդույթը, երբ թեկնածուն մնում է ստվերում մինչև համագումարի վերջին երեկոն:

Ըստ American Enterprise հաստատության վերլուծաբան Մեթյու Քոնթինեթիի, Դոնալդ Թրամփը չորս տարվա ընթացքում զգալիորեն փոխել է Հանրապետական կուսակցությունը:

Չորեքշաբթի օրը նախատեսվում է, որ իր ելույթի ընթացքում փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես կընդունի իր փոխնախագահի առաջադրումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG