Մատչելի հղումներ

Զենք կրելու իրավունքը` նախընտրականն պայքարի կենտրոնում


ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունը, որը վերաբերում է զենք կրելու իրավունքին, քննարկման կենտրոնում էր նախագահական երկու համագումարների ընթացքում

ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությունը մշտապես քննարկվող թեմաներից է ամերիկյան քաղաքական դաշտում` հաշվի առնելով զենք կրելու պատմական իրավունքը երկրի հիմնադրումից ի վեր:

Զենք կրելու իրավունքին անդրադարձ եղավ նաև վերջին համագումարների ընթացքում: Հանրապետական համագումարին մասնակցում էին Միսուրի նահանգից փաստաբաններ Մարկ և Պատրիցիա Մաքքլոսկիները, ովքեր հայտնի դարձան, երբ սոցցանցերում հայտնվեց տեսանյութ, որտեղ նրանք ուղղել էին զենքերը դեպի իրենց տան առջև գտնվող Black Lives Matter շարժման ցուցարարները:

Մարկ Մաքքլոսքիի կարծիքով նախագահ Դոնալդ Թրամփը կպաշտպանի յուրաքանչյուր ամերիկացու ‘’Աստծո կողմից տրված իրավունքը՝ պաշտպանելու իր տունն ու ընտանիքը’’: Իր հերթին նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու պարագայում դեմոկրատները վկերացնեն զենք կրելու իրավունքն ու Երկրորդ փոփոխությունը:

Զենք կրելու իրավունքի կողմնակիցները պնդում են, որ այս իրավունքի սահմանափակումը լուծում չէ: 2018թ. Փարքլանդի հրաձգության արդյունքում զոհված երիստասարդ կնոջ հայրը` Անդրյու Փոլակն աջակցում է դպրոցների անվտանգության համար ավելի խիստ միջոցներ սահմանելու նախագահ Թրամփի որոշումը՝ ընդգծելով, որ երեխաների հետագա անվտանգությունը զգալիորեն կախված է նախագահ Թրամփի վերընտրությունից :

Բայց վերջին տարիների հաճախակի դարձած զանգվածային հրաձգությունները դարձան բողոքի ցույցերի պատճառ, ուր կոչ էր հնչում վերահսկել զենք կրելու իրավունքը: Ըստ հարցումների, ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է զենք կրելու հարցում որոշ սահմանափակումների կիրառումը: Խնդիրն արծարծվեց նաև Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում, որտեղ ևս առկա է միասնություն այս հարցում: Ըստ Ամերիկյան համալսարանի փորձագետ Ալեքս Քլեյթոնի, այս խնդիրը միավորում է դեմոկրատներին, ուստի վերջիններս թիրախավորում են այն:

Ընտրվելու պարագայում նախկին փոխնախագահ Բայդենը խոստանում է բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում, մասնավորապես` բարելավել անձի ստուգման համակարգը, արգելել հարձակողական կիսաինքնաձիգ զենքերն ու կիրառել օրենքներ, որոնք հնարավորություն կտան հետ վերցնել զենքերը կասկածելի անձանցից:

Զենք կրելու իրավունքի սահմանփակման ջատագովներից է նախկին կոնգրեսական Գեբի Գիֆորդսը, ով ինը տարի առաջ դարձել է զանգվածային հրաձգության զոհ՝ ստանալով ծանր հրազենային վնասվածքներ: Դեմոկրատական կուսակցության համագումարին նա կոչ է արել քվեարկել Ջո Բայդենի օգտին, որն, ըստ նրա, կօգնի կարգավորել ոլորտը:

Փորձագետների կարծիքով, այս խնդիրը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում ամերիկյան հանրությունում, քանի որ առկա է մի ընտրազանգված, որը քվեարկում է այս կամ այն գործչի օգտին՝ ելնելով այս հարցում նրա դիրքորոշումից: Ըստ Pew Research հաստատության հարցման, ընտրողների 55 տոկոսը կարծում է, որ զենքի իրավունքի հարցը կարևոր դեր է ունի իրենց քվեարկության հարցում 2020 թ. ընտրությունների ժամանակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG