Մատչելի հղումներ

Ընթանում է Հանրապետական կուսակցության համագումարը


Երկուշաբթի օրը մեկնարկեց ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության քառօրյա համագումարը Հյուսիսային Քարոլինայի Շառլոտ քաղաքում: Համագումարը նախագահի թեկնածու միաձայն առաջադրեց գործող նախագահ Դոնալդ Թրամփին երկրորդ ժամկետի համար

ԱՄՆ-ի Շարլոտ քաղաքում մեկնարկեց հանրապետականների համագումարը, որի մի մասն ընթանում է առցանց ռեժիմով: Մասնակից բոլոր պատվիրակները միաձայն աջակցում են գործող նախագահ Թրամփի թեկնածույունը նախագահական ընտրություններում:

Ելույթ ունեցող բանախոսները աջակցություն էին հայտնում նախագահ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությանն ու կորոնավիրուսի դեմ պայքարին: Ինչպես դեմոկրատների համագումարում, այստեղ ևս առանձին տեղ էր տրվում էթնիկ փոքրամասնություներ ներկայացնող գործիչներին, օրինակ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիին, ով ծագմամբ բնիկ ամերիկացի է:

Համագումարում շեշտվում է նախագահ Թրամփի ակտիվ գործունեությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Բացի այդ, անդրադառնալով իր ղեկավարման տարիների ձեռքբերումներին, նախագահն ընդգծեց պահպանողական դատավորների նշանակման կարևորությունը Գերագույն դատարանի կազմում՝ շեշտելով, որ իր հակառակորդ Ջո Բայդենը կնախընտրի նշանակել ծայրահեղ ձախակողմյան դատավորի, որը դեմ է ամերիկյան արժեքներին:

Դեմոկրատները մեղադրել են Թրամփին, որ վերջինս միտումնավոր կերպով խոչընդոտում է փոստի աշխատանքները համավարակի օրերին՝ փոստային կապով ի օգուտ Բայդենի քվեարկությունը արգելափակելու համար: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ դեմոկրատները խրախուսում են փոստով քվեարկությունը, որպեսզի կեղծեն ընտրությունները: Դեմոկրատները կտրականապես հերքում են այս մեղադրանքը:

Հանրապետական համագումարի բանախոսներից էր նաև Սենթ Լուիս քաղաքի զույգը, որը աֆրոամերիկացիների բողոքի ցույցերի ժամանակ զինված դուրս էր եկել ցուցարարների դեմ իրենց տան մոտ՝ զգալով սպառնալիք: Թրամփի աջակից Պատրիցիա Մաքքլոսքին իր ելույթում նշեց, որ դեմոկրատներին բավարար չէին այն քաոսն ու բռնությունները, որոնք տարածվեցին երկրում և այժմ նրանք ցանկանում են վերացնել համայնքները:

Այս պահին նախագահ Թրամփը զիջում է նախընտրական հարցումներում, սակայն ընտրությունների արդյուքները զգալիորեն կախված են վիճելի նահանգների արդյուքներից, որոնցից է, օրինակ, Միչիգանը: Ըստ Միչիգանի հանրապետական պատվիրակ Ռոբ Սթիլի, նախագահ Թրամփն այս ընտրություններում կարող է հավաքել ավելի շատ ձայներ՝ հաշվի առնելով վերջին տարիների վարչակազմի քաղաքականությունը արտադրության զարգացման ու առևտրի հարցերում, որոնցից, ըստ նրա, զգալիորեն օգտվել է Միչիգանի բնակչությունը:

Հանրապետականների համագումարը կշարունակվի ևս երեք օր: Նախատեսվում է նաև, որ նախագահ Թրամփը հանդես կգա եզրափակիչ ելույթով:

Facebook Forum

XS
SM
MD
LG