Մատչելի հղումներ

Նախընտրական վերջին զարգացումներ ԱՄՆ-ում


Ջո Բայդենը պաշտոնապես դարձավ այս շաբաթ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, երբ ընդունեց իր կուսակցության առաջադրման առաջարկը ազգային համագումարում: Մեկնարկեց Հանրապետական կուսակցության համագումարը

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և սենատոր Քամալա Հարիսը առաջին անգամ միասնաբար հանդես եկան Դելավեր նահանգի Վիլմինգթոն քաղաքում: Դրան նախորդել էր Քամալա Հարիսի ընտրությունը որպես փոխնախագահի թեկնածու:

Դեմոկրատների ազգային համագումարը անցավ Վիսկոնսինի Միլվուկի քաղաքում, սակայն COVID-19- ի պատճառով պաշտոնական արարողության մեծ մասը տեղի ունեցավ առցանց: Համագումարին ելույթ ունեցան կուսակցության ակնառու դեմքեր ու նախկին նախագահներն ու նախագահի թեկնածուներ:

Նախագահ Թրամփը Վաշինգտոնում վերջերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ լսել է այն համոզիչ փաստարկները, որոնք կասկածի տակ են դնում Հարիսին փոխնախագահի պաշտոնում ընտրելու իրավասությունը:

Հարիսը սակայն ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Օքլանդ քաղաքում: Քննադատները համեմատում են Թրամփի դիտողություններն ու մեղադրանքները նախկին նախագահ Օբամայի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ, որոնք ևս կասկածի տակ էին առնում այս անգամ Օբամայի ԱՄՆ քաղաքացիությունը:

Թրամփի նախընտրական քարոզչության ավագ խորհրդական Ջեյսոն Միլերը մեղադրել է լրատվամիջոցներին ՝ Հարիսի իրավասության հարցի վրա այսքան կենտրոնանալու համար:

Նա նշել է, որ Թրամփի քարոզչական թիմը հետաքրքրված չէ այս հարցով, սակայն մամուլը շարունակում է շրջանառել այս թեման:

Հանրապետական կուսակցության համագումարը մեկնարկում է օգոստոսի 24 -ին, որի ընթացքում Թրամփը պաշտոնապես կառաջադրվի որպես այս կուսակցությայն թեկնածու: Այն անցնում է Հյուսիսային Քարոլինայի Շարլոթ քաղաքում, որին մասնակցում են նախկինից ավելի քիչ թվով պատվիրակներ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նախագահ Թրամփը, համագումարի ժամանակ ելույթ ունենալով, քննադատել է դեմոկրատներին ու նրանց թեկնածու Ջո Բայդենին՝ նրանց որակելով սոցիալիստներ: Նախագահը դեմոկրատներին քննադատել է նաեւ, իր խոսքերով ասած, հարկերը բարձրացնելու ծրագրերի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG