ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել 2020 թվականին: Ամերիկյան այս նոր օգնությունից 1 միլիոն դոլար նախատեսված է գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերականգմանն ու հարմարեցմանը հետկորոնավիրուսային իրականության մեջ:
Պետքարտուղարության կողմից տրամադրվող հավելյալ $436,000 դոլարը կհատկացվի այն խոցելի ներգաղթյալների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
Facebook Forum