Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վստահեցնում է Իսրայելին


Միացյալ Նահանգները կշարունակի ջանքեր գործադրել՝ վստահ լինելու համար, որ Իսրայելը պահպանում է ռազմական գերակայությունը Մերձավոր Արևելքում Արաբական Միացյալ էմիրությունների հետ ԱՄՆ-ի հետագա ցանկացած ռազմական գործարքի հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը

Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից հետո Պոմպեոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ունի իրավական պարտավորություններ ռազմական ոլորտում, որոնք կշարունակի հարգել:

Իր հերթին վարչապետ Նեթանյահուն ասել է, որ այդ հարցում հավաստիացումներ է ստացել Պոմպեոյից, ով իր այցը Մերձավոր Արևելք սկսել է Երուսաղեմից: Դա ընդգծում է ԱՄՆ աջակցությունը իսրայելա-արաբական խաղաղ գործընթացում և Իրանի հարցում: Պոմպեոն կայցելի նաև Սուդան, ԱՄԷ և Բահրեյն:

Օգոստոսի 13-ին հայտարարվել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ հասած համաձայնության վերաբերյալ Իսրայելի ու ԱՄԷ-ի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: ԱՄՆ վարչակազմը այն որակել է պատմական, սակայն իսրայելական որոշ շրջանակներ մտահոգություն են հայտնել, քանի որ ԱՄՆ-ը F-35 մակնիշի ռազմական ինքնաթիռներ է մատակարարում արաբական պետությանը:

Պոմպեոն իր հերթին նկատել է, որ Վաշինգտոնը ռազմական աջակցություն է ցուցաբերում ԱՄԷ-ին ավելի քան 20 տարի, որն, ըստ պետքարտուղարի, անհրաժեշտ է Իրանից եկող սպառնալիքները չեզոքացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG