Մատչելի հղումներ

Լուկաշենկոն սպառնում է փակել գործարանները


Բելառուսի նախագահը հայտարարում է, թե կփակի բոլոր այն գործարանները, որոնց աշխատավորները մասնակցում են իր դեմ ցույցերին: Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ սպառնացել է աշխատանքից ազատել ցուցարար բոլոր անձանց:

‘’Եթե գործարանը չի աշխատում, ուրեմն պետք է փական դնել դրա դռներին’’, ասել է նա Լեհաստանին սահմանակից Գրոդնո քաղաքում:

Նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի 26-ամյա իշխանության դեմ Բելառուսի տարբեր քաղաքներում անցկացվող ցույցերն ունեն նոր ընտրություններ հրավիրելու նպատակ: Մասնակիցները հայտարարում են, թե օգոստոսի 9-ի ընտրություններն անցել են կեղծիքի ու համատարած խախտումների ներքո:

Երկրի ընդդիմությունն այժմ հորդորում է Արեւմուտքին հստակ ուղերձ հղել Մոսկվային, որ Ռուսաստանը պետք է խուսափի Լուկաշենկոյին փրկելու նպատակով ռազմական ներխուժում իրականացնելու հնարավորությունից: Կոչ են անում նաեւ, որ Վենեսուելայի օրինակով, Արեւմուտքը Բելառուսի օրինական ղեկավար ճանաչի ընտրություններում Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայային:

XS
SM
MD
LG