Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցավ 5 միլիոն 600 հազարից


ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 600 հազարից: Այստեղ այս հիվանդությանը մինչ այժմ զոհ է գնացել ավելի քան 175 հազար մարդ: Միացյալ Նահանգները դեռեւս գլխավորում է այս վիրուսից ամենաշատը տուժած երկրների շարքը: Երկրի հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը հրապարակել է զեկույց, ըստ որի մինչեւ սեպտեմբերի 12-ը կովիդ հիվանդությանը զոհ գնացածների թիվը կհասնի 205 հազարի: Ըստ կանխատեսումների, այդ շաբաթվա ընթացքում այստեղ կմահանա 3700-ից 9600 մարդ:

Եկող չորս շաբաթների ընթացքում Մինեսոթա նահանգում կշարունակի նկատելիորեն աճել մահացությունների ամենօրյա թիվը, սակայն տասներեք այլ նահանգներում կգրանցվի մահացությունների թվի անկում: Կորոնավիրուսի դեպքերի աճ կգրանցվի Արիզոնայում, Ֆլորիդայում, Միսիսիպիում եւ Հարավային Քարոլինայում:

XS
SM
MD
LG