Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դադարեցնում է Մալիի հետ ռազմական համագործակցությունը


Միացյալ Նահանգերը դադարեցնում է Մալիի հետ ռազմական համագործակցությունը: Վաշինգտոնն այս որոշումը կայացրել է Մալիի նախագահի իշխանությունն այստեղ տապալելու պատճառով: Իսկ օգոստոսի 21 -ին հազարավոր մարդիկ էին հավաքվել մայրաքաղաք Բամակոյի Անկախության հրապարակում` տոնելու համար նախագահ Բոուբաքար Քեիթայի իշխանության տապալումը եւ ապստամբների կողմից այն վերցնելու փաստը:

Քեիթային իշխանությունից վտարելու հանգամանքն անհանգաստության առիթ է դարձել այս երկրի միջազգային գործընկերների համար, որոնք ունեն ֆրանսիական նախկին այս գաղութում անկայության խորացման հնարավորության շուրջ մտահոգություն:

Միացյալ Նահանգները մինչ այժմ պարբերաբար մարզումներ էր անցկացնում Մալիի զինվորականների համար, որոնց թվում են նաեւ հեղաշրջմանը մասնակցած մի շարք սպաներ:

ԱՄՆ-ը կատարվածը համարում է բռնի հեղաշրջում, սակայն ապստամբության կողմնակիցները այն համարում են հաղթանակ ու փաստը նշում փողոցներում պարելով, ապստամբության մասնակիցներին բարձր երաժշտության ու վուվուզելաների աղմուկի տակ ընդունելով:

Ռազմական հեղաշրջման ներկայացուցիչները հինգշաբթի օրը հանդիպում են ունեցել երկրի մի շարք քաղաքական գործիչների հետ քննարկելու համար իշխանությունը քաղաքացիական ուժերին փոխանցելու հարցը:

XS
SM
MD
LG