ԱՄՆ-ի առաջին տիկինը դառնալու հնարավորություն ունեցող Ջիլ Բայդընը` նախագահական թեկնածու Ջո Բայդընի կինը Դեմոկրատական կուսակցության հեռատեսիլ համագումարի ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել կառուցել Բայդընի փլուզված ընտանիքը երկրորդ անգամ: ‘’Նույն կերպ են ժողովուրդները վերակառուցում իրենց հայրենիքը’’, ասաց Ջիլ Բայդընը:
Բայդընին իրենց աջակցությունն են հայտնում հանրապետական նշանավոր դեմքեր, ինչպես օրինակ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, ում խոսքերով, Բայդընը կարող է դառնալ պատասխանատու գլխավոր հրամանատար: ‘’Բայդընը դրա համար դասընթացներ անցնելու կարիք չունի’’, ասաց Փաուելը:
Դեմոկրատները երեքշաբթի օրը նաեւ կենտրոնացան երկիրը մասնատելու ունակ մեկ այլ խնդրի վրա: Ինչպես նախկին նախագահ Բիլ Քլինթընն ասաց, ‘’Եվս չորս տարի կառավարելու դեպքում Թրամփը է՛լ ավելի կխորացնի հակասությունները, մյուսներին մեղադրելու քաղաքականությունը եւ իր մեղքերը չընդունելու փորձառությունը’’: Քլինթընի խոսքերով, Բայդընը, դրան հակառակ, կկառուցի ու կվերակառուցի:
Ինչպես Վանդերբիլթի համալսարանից Վանեսա Բիսլին է ասում, այս համագումարը պատմության մեջ կմնա ‘’առցանց համագումար’’ անվամբ: ‘’Դա այն է, ինչի միջով այսօր անցնում ենք բոլորս’’, ասում է նա, նկատի ունենալով հեռավար ուսումն ու աշխատանքը:
Իսկ չորեքշաբթի օրը Դեմոկրատական կուսակցության համագումարում կենտրոնական խոսքը տրվելու է Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Քամալա Հարիսին, որը Բայդընի ընտրվելու դեպքում, զբաղեցնելու է երկրի փոխնախագահի պաշտոնը: Պաշտոն, որն առաջին անգամ կզբաղեցնի սեւամորթ եւ հարավասիական ծագմամբ կին թեկնածուն: