Մատչելի հղումներ

Մահացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ 71-ամյա Ռոբերտ Թրամփը մահացել է Նյու Յորքի հիվանդանոցում: Նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր, բայց մահվան պատճառները հայտնի չեն:

Մահվանից 2 օր առաջ նախագահն այցելել էր նրան հիվանդանոցում:

«Խորը ցավով հայտնում եմ, որ անցած գիշեր կյանքից հեռացավ իմ հրաշալի եղբայր Ռոբերտը: Նա ոչ միայն իմ եղբայրն էր, այլև իմ լավագույն ընկերը, մենք նրան շատ ենք կարոտելու, բայց մենք կհանդիպենք»,- Թվիթերի էջում գրել է ԱՄՆ նախագահը և ավելացրել: Նրա հիշատակը հավերժ կմնա իմ սրտում, շատ եմ քեզ սիրում, Ռոբերտ, հանգչես խաղաղությամբ»,-Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

74-ամյա Դոնալդ Թրամփը լրագրողների ասել, որ իր եղբայրը «ծանր ժամանակ» էր ապրում չբացահայտված հիվանդության պատճառով:

XS
SM
MD
LG