Մատչելի հղումներ

Խաբարովսկում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը


Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում շաբաթ օրը շարունակվում էին ցույցերը` պահանջելով մարզի կառավարիչ Սերգեյ Ֆուրգալի ազատ արձակումը: Հուլիսի 9-ին իրականացված ձերբակալությունից հետո ցույցերը շարունակվում են ամեն` շաբաթ ու կիրակի օրերին արձանագրելով մասնակիցների թվի նկատելի աճ:

Ցուցարարներն ասում են, թե իրենց երկրի կառավարությանն այլեւս չեն վստահում ու այն արդեն համարում են հանցավոր, կառավարություն, որը նրանց խոսքերով, թալանում է իրենց քաղաքներն ու մարզերը: ‘’Ամբողջ այս չարիքը գալիս է Կրեմլից’’, ասում է ցույցի մասնակիցներից Օլգա անունով մի կին:

Դաշնային իրավապահ ուժերը Ֆուրգալին ձերբակալել էին 2004 եւ 2005 թվականներին բազմակի սպանությունների մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով: Ազգայնական Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Ֆուրգալը հերքում է մեղադրանքը: Հեռավորարեւելյան այս քաղաքի բնակիչներn էլ հավատացած են, որ մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ, քանի որ մարզային ըտրություններում Ֆուրգալը հաղթել էր Վլադիմիր Պուտինի կուսակցության թեկնածուին:

Խաբարովսկում անցկացվող ցույցերը նաեւ իրենց աջակցությունն են հայտնում Բելառուսի ընդդիմությանը: Այստեղ անցկացվող ցույցերը պահանջում են նախագահական վիճահարույց ընտրություններից հետո Ալեքասանդր Լուկաշենկոյի հրաժարականը:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքում Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80, ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան` մոտ 10 տոկոսը:

Խաբարովսկում բողոքի դուրս եկած մարդիկ ասում են, թե իրենք ոգեշնչվում են Բելառուսում շարունակվող ցույցերից ու կարծում, որ իրենք պիտի սովորեն մեկը մյուսից:

Շաբաթ օրը ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի` Խաբարովսկի տարածաշրջանի ընտրապայքարի թիմի ղեկավար Ալեքսեյ Վորսինին, որը հանդես էր եկել գործադուլ սկսելու կոչով:

XS
SM
MD
LG