Մատչելի հղումներ

Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերն ու բռնաճնշումները


Պետական ​​արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողները հինգշաբթի օրը միացել են տասնյակ հազարավոր մարդկանց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցին՝չնայած այն բոլոր բռնաճնշումներին, որոնք ստիպել են Արևմուտքին դիտարկել նոր պատժամիջոցներ Բելառուսի դեմ

Բողոքի ցույցի մասնակիցները ձևավորեցին մարդկային շղթաներ և երթ կազմակերպեցին Մինսկում, որին միացան առնվազն երկու հեռուստահաղորդավարներ պետական ​լրատվամիջոցներից, որոնք հեռացան պաշտոնից ի նշան բողոքի Լուկաշենկոյի վարչակարգի սանձազերծած բռնաճնշումների դեմ:

Բողոքի ակցիայի մասնակիցները Լուկաշենկոյին մեղադրում են անցած կիրակի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ ՝ նախագահական վեցերորդ ժամկետում ընտրվելու համար: Նախագահը փոխարենը մեղադրում է դրսի ուժերին երկիրը ապակայունացնելու փորձերի մեջ՝ ցուցարարներին որակելով հանցագործներ և անբաններ:

Իշխանությունները սկսեցին այս շաբաթ ազատ արձակել ձերբակալված հազարավոր ցուցարարների: Մինսկի մեկուսարանում գտնվող ազատազրկվածներից ոմանք կապտուկներ ունեն մարմնի վրա և պատմում են, որ բանտերի խցերը լեփ լեցուն են, իսկ իրավապահները վատ են վերաբերվում բերման ենթարկվածներին՝ նրանց ենթարկելով ծեծի ու ճնշումների: Ներքին գործերի նախարարության խոսնակը հրաժարվեց մեկնաբանություններից:

Մինսկում այդ ընթացքում ԵՄ երկրների դեսպանները ծաղիկներ դրեցին այն վայրում, որտեղ զոհվել է բողոքի ցույցի մասնակիցը:

Վերջին տարիներին Լուկաշենկոն փորձում է կարգավորել իր հարաբերությունները Արևմուտքի հետ ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով:

2016 թ-ին ԵՄ-ը մասնակիորեն վերացրեց պատժամիջոցները, որոնք կիրառվել են Լուկաշենկոյի դեմ մարդու իրավունքների խախտումների հետևանքով, բայց վերջին զարգացումները ստիպում են Արևմուտքին վերանայելու որոշումը: Գերմանիան ԵՄ-ը կոչ արեց ճնշում գործադրել Լուկաշենկոյի վրա:

Իր հերթին Ռուսաստանը մտահոգություն է հայտնել այն մասին, թե Բելառուսի իշխանությունները ենթարկվում են արտաքին ուժերի ճնշմանը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում մեղադրել է օտաերկրյա ուժերին երկրում խառնաշփոթ ստեղծելու փորձի մեջ:

65-ամյա Լուկաշենկոն իշխանության է ավելի քան քառորդ դար, բայց այսօր առերեսվում է հասարակական դժգոհությանը, որը խորացել է նաև կորոնավիրուսային համաճարակի արդյուքում, որը Լուկաշենկոն մերժում էր:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի հանձնակատարը դատապարտել է զանգվածային ձերբակալությունները, ներառյալ անչափահասների՝ դրանք որակելով մարդու իրավունքների միջազգային ստանդարտների հստակ խախտում:

Բելառուսում կալանավայրի մոտ այսօր կարել է տեսնել բազմաթիվ մադդկանց, ովքեր սպասում են որևէ տեղեկության բերման ենթարկված իրենց ընկերներից կամ հարազատներից: Ոստիկաններն ու իրավապահները ստիպում են վերջիններիս հեռանալ, երբ նրանք շատ մոտ են մոտենում կալանքի վայրին:

Կալանքում հայտնված եւ ազատված Սերգեյը, պատմում է, որ հինգ հոգու համար նախատեսված խցում եղել է 28 մարդ: Իրավապահները մարդկանց ծեծում էին, չէր տրամադրվում բավարար սնունդ:

Մեկ այլ ազատազրկված Վարդան Գրիգորյանի դեմքին նկատվում են վնասվածքներ: Նա ևս վկայում է ծեծի ենթարկվելու մասին, որի արդյունքում ինքը շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:

Facebook Forum

XS
SM
MD
LG