Մատչելի հղումներ

Բելառուսն անհանգիստ է. Մարդիկ բողոքում են ‘’ընտրությունները’’ կեղծելու դեմ


Բելառուսի ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ խլացնող նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք դուրս էին եկել փողոց նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հաղթանակը հռչակվելուց հետո: Բողոքի ցույցերը մայրաքաղաք Մինսկից տարածվել են դեպի երկրի այլ քաղաքներ, որտեղ մարդիկ ‘’հաղթանակ’’ բառն էին վանկարկում ի պաշտպանություն ընդդիմության թեկնածուի: Ցուցարարները փողոցներում բարիկադներ էին կառուցել աղբամաններով: Իսկ ոստիկաններն իրականացրել են ձերբակալություններ:

Մինսկի մի հատվածում բանտարկյալներ տեղափոխող ոստիկանական մի մեքենա նույնիսկ հարվածել է հավաքված ժողովրդին: Գարուն 96 կազմակերպության տվյալներով, այդ միջադեպի արդյունքում մեկ քաղաքացի է զոհվել: Կան հարյուրավոր վիրավորներ:

Խորհրդային տարիներին կոլտնտեսային ֆերմայի նախկին նախագահ, 1994 թվականից ամբողջ երկրի նախագահ Լուկաշենկոն կորցրեց իր արդեն իսկ մեծապես կորսված հեղինակությունը հատկապես կովիդ 19 հիվանդության դեմ իր վարած քաղաքականության եւ այստեղ մարդու իրավունքների ոտնահարումների շարունակվող ընթացքի պատճառով:

Պետության կողմից անցկացված հարցումների համաձայն, Լուկաշենկոն հաղթել է ձայների մոտ 80 տոկոսով, նրա մրցակից Սվետլանա Տիխանուսկայան ստացել է ձայների միայն մոտ յոթ տոկոսը:

Անգլերեն լեզվի նախկին ուսուցիչ Տիխանուսկայան նախագահական ընտրապայքարի մեջ էր մտել այն բանից հետո, երբ ձերբակալեցին կառավարությանը քննադատող նրա բլոգեր ամուսնուն:

‘’Հիշեցնում եմ ոստիկաններին ու զինվորականներին, որ իրենք այս ժողովրդի մի մասն են: Խնդրում եմ իմ օգտին քվեարկած անձանց խուսափել սադրանքներից:՞ Խնդում եմ վերջ տալ բռնություններին’’: Նման կոչով է նա հանդես եկել սկսված բախումների ժամանակ:

Միջազգային կազմակերպությունների ու պետությունների կողմից արդար որեւէ ընտրություն չի արձանագրվել Բելառուսում 1995 թվականից ի վեր: Մարդիկ այստեղ հոգնել են Լուկաշենկոյի վարչակարգից, եւ նոր այս բռնությունները կարող են էլ ավելի խորացնել հակակրանքը նրա հանդեպ, ինչպես նաեւ` ավելի մեծ խոչընդոտ դառնալ Արեւմուտքի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհին այն ժամանակ, երբ սրվել են հարաբերությունները ավանդական բարեկամ Ռուսաստանի հետ:

Ի պաշտպանություն Տիխանուսկայայի անցկացված ցույցերն իրենց ծավալով ամենամարդաշատն են եղել 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր, ցույցեր, որոնց ժամանակ ավելի քան 1300 մարդ է ձերբակալվել այստեղ մինչեւ ընտրությունները, որոնց թվում են ընտրությունների անկախ դիտորդներ ու Տիխանուսկայայի նախընտրական արշավի թիմի անդամներ:

Երկուշաբթի օրը Մինսկում արշալույսը խաղաղ էր:

XS
SM
MD
LG