Հազարավոր մարդիկ շաբաթ օրը նորից դուրս էին եկել փողոցներ Ռուսաստանի հեռավորարեւելյան Խաբարովսկ քաղաքում: Բողոքի ցույցի մասնակիցները դատապարտում էին մարզի կառավարչին մեկ ամիս առաջ ձերբակալելու փաստը: Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությունը նրանք համարում են քաղաքական քայլ` ուղղված ընդդեմ մեկի, ով հակադրվելով Պուտինի կուսակցությանը, ընտրվել էր մարզի կառավարչի պաշտոնին:
Ֆուրգալի նկատմամբ այժմ ներկայացվել են տարիներ առաջ իրականացված բազմակի սպանությունների մասնակցելու մասին մեղադրանքներ: Ցուցարարները, դրանք շինծու համարելով, պահանջում են նրա ազատ արձակումը եւ պաշտոնին վերանշանակում:
Ի պաշտպանություն Ֆուրգալի բողոքի ցույցեր են անցկացվել երկրի նաեւ յոթ այլ քաղաքներում, որտեղ առնվազն տասը ցուցարար է ձերբակալվել:
Խաբարովսկում իշխանությունները ձերբակալություններ չեն իրականացրել` հուսալով, որ ժամանակի ընթացքում ցույցերում աշխուժությունը կմարի: