Մատչելի հղումներ

Կորոնավիրուսով աշխարհում մինչ այժմ վարակվել է ավելի քան 19 միլիոն 200 հազար մարդ


Աֆրիկյան միությունը հայտարարում է, թե այս մայրցամաքում կովիդ 19 հիվանդության տարածումը կանխելու համար անհրաժեշտ են ‘’ագրեսիվ ու համարձակ’’ գործողություններ:

Աֆրիկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան մեկ միլիոն դեպք: Սակայն, ինչպես պաշտոնատար անձինք են ասում, իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել, քանի որ որոշ երկրներում բացակայում են անհրաժեշտ թեստավորումներ անցկացնելու հնարավորությունն ու կարողությունները:

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում շաբաթ օրը գրանցվել է հիվանդության նոր` 450 դեպք: Տասներկու մարդ է այստեղ մահացել անցած մեկ օրվա ընթացքում: Վիկտորիա նահանգում է գրանցվել ամբողջ երկրի 21 հազար վարակակիրների երկու երրորդը:

Ուրբաթ օրը, երբ ԱՄՆ-ում գրանցվեց հիվանդության եւս 60 հազար դեպք, Հարավային Դաքոթա նահանգի Ստըրգիս քաղաքը սկսեց ընդունել մոտոցիկլետիստների ամենամյա երթի մասնակիցներին: Այս տարի սպասվում է 250 հազար մարդկանց մասնակցություն, երբ նախորդ տարիներին մասնակիցների թիվը հասնում էր կես միլիոնի:

Դիմակներ կրելն այս քաղաքում պարտադիր պայման չէ: Իշխանությունները հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն, ինչն այստեղ սակայն հիմնականում անտեսում են:

Ջոնս Հոփքինզի համալսարանի վերջին տեղեկությունների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվել է 19.3 միլիոն մարդ, կովիդ հիվանդությանը` զոհ գնացել ավելի քան 720 հազարը:

XS
SM
MD
LG