Մատչելի հղումներ

Բայդընի ու Թրամփի դիրքերը` մինչեւ նոյեմբեր


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին երկար ժամանակ չի մնացել: Իսկ երկրում առկա են գործազրկության բարձր մակարդակը, սոցիալական անհանգստությունները եւ կորոնավիրուսի արագ տարածվող համաճարակը:

Այս ամենը մեծապես են վնասում նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշին: Եվ նրա համար ամենամտահոգիչն այն է, որ այդ վնասն ինքը կրում է նաեւ ավանդաբար հանրապետականներին աջակից նահանգներում: Այնպես որ իրավիճակը բխում է նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընի շահերից: Վերջինս, 29 տարեկանում սենատոր ընտրվելուց ի վեր այս տարիներին ձեռք է բերել քաղաքական մեծ փորձառություն: ‘’Ես գիտեմ, թե ինչպես է պետք կառավարել’’, հայտարարում է Բայդընը:

Վերլուծաբանները հիշեցնում ենե, որ Բայդընն իր կյանքի ընթացքում մի քանի անգամ է ապրել ընտանեկան ողբերգություններ: Ավտովթարին զոհ են գնացել նրա առաջին կինն ու դուստրը: 2015 թվականին քաղցկեղից մահացավ նրա ավագ որդին: Եվ նրա անձնական ողբերգությունները, ինչպես նաեւ անցած քաղաքական մեծ ուղին թույլ չեն տալիս քաղաքական հակառակորդներին իր դեմ հանդես գալ այնպիսի մաղձով, ինչպես հանդես էին գալիս դեմոկրատ նախկին թեկնածուի` Հիլարի Քլինթընի դեպքում:

Սակայն նույնիսկ Բայդընի աջակիցներն են ընդունում, որ վերջինս ունի խարիզմայի պակաս: Վերլուծաբան Լարի Սաբաթոն նույնիսկ գտնում է, որ Բայդընի համեստությունն անգամ հանդես է գալիս ի վնաս իրեն: Թե ում Բայդընը կընտրի որպես փոխնախագահի թեկնածու, կարող է որոշ դեր խաղալ նրա ապագա պայքարի համար մինչեւ նոյեմբեր:

Իսկ այս ընտրությունների համար կարող է վճռական դեր խաղալ ամեն մի քվե:

XS
SM
MD
LG