Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի առանց կորոնավիրուսի մարզը


Չնայած նրան, որ Թեքսասը կորոնավիրուսի դեպքերով երրորդ նահանգն է ԱՄՆ-ում, այստեղ կա մի մարզ, որտեղ այս հիվանդության որեւէ դեպք չի գրանցվել:

Բորդենի մարզում չկան ոչ բժիշկներ, ոչ էլ մթերային խանութներ: Այստեղ է բնակվում միայն 700 մարդ, որոնցից 40 տոկոսն ապրում է Գեյլ քաղաքում:

Մարդիկ ուրախ են, որ իրենց շրջանում վարակակիրներ չկան, բայց եւ զգույշ են, որ այն մուտք չգործի նաեւ իրենց տները:

Մաթեմատիկայի ուսուցիչ Ռիչարդ Բուքանանն ասում է, որ կորոնավիրուս այստեղ չլինելու գլխավոր պատճառը միմյանցից սոցիալապես հեռու բնակվելն է: ‘’Սա մեր կյանքի ամեն օրն է: Մենք ապրում ենք մեկուսի, ամեն օր չէ, որ գնում ենք քաղաք, ու հաճախ չէ, որ հանդիպում ենք մեծաթիվ մարդկանց’’, ասում է նա: Ժամանակին նրանք սա անեծք էին համարում, այսօր` օրհնություն:

Սակայն անհայտ է դպրոցի ապագան, այն, թե ինչ եղանակով են դասերն անցկացվելու: Ներկա պահին կրթության բաժնի աշխատակիցները մշակում են մի քանի ծրագիր այդ ուղղությամբ:

Իսկ թե ինչ կլինի այս մարզի մարզիկների հետ, դեռեւս պարզ չէ: Չէ որ, ի տարբերություն առցանց ուսման, մարզական մրցույթներ անցկացնելը դառնում է անհնար:

Սակայն մարզի ղեկավարությունը չի կարծում, որ կորոնավիրուսից իրենց համայնքը երկար կարող է մնալ պաշտպանված: Չէ որ մի օր դպրոցները պիտի բացվեն, իսկ աշակերտների մի մասն այստեղ է գալիս հարեւան մարզերից, որտեղ գրանցվել են հիվանդության նկատելի թվով դեպքեր:

Բացի այդ, մթերային խանութ չլինելու պատճառով տեղի բնակիչները մեքենայով մոտ հիսուն կիլոմետր են անցնում միչեւ մոտակա քաղաքի խանութ հասնելը: Դա արդեն նշանակում է ինչ որ շփում դրսի հետ, այսինքն, կորոնավիրուսով վարակվելու հնարավորություն:

Բայց մարզը դեռեւս մնում է առանց կորոնավիրուսի ու բնակիչները հավատում են, որ պաշտպանվելու կանոնները լիովին հարգելու դեպքում իրենք այդպես էլ կմնան անկորոնավիրուս:

XS
SM
MD
LG