Մատչելի հղումներ

Լիբանանը` անորոշության եւ դժվար ապագայի պռնկին


Լիբանանը Մերձավոր Արեւելքում տարիներ շարունակ համարվել է տնտեսական առաջընթացի կենտրոն: Սակայն վատ կառավարման ու տարածվող կոռուպցիայի պատճառով երկիրը կանգնել է տնտեսական փլուզման վտանգի առջեւ: Այսօր միլիոնավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, պահանջում կառավարության հեռացում, նոր ընտրությունների անցկացում, կոռուպցիան արմատախիլ անելու գործողություններ ու կառավարությունը միմյանց միջեւ բաժանելու ավանդույթի մերժում:

Կան մարդիկ այստեղ, ովքեր մինչեւ հաց գնելը մտածում են երկու անգամ, քանի որ գներն այստեղ գրանցել են աննախադեպ աճ:

Ըստ կառավարության հայտնած տվյալների, երկրի բնակչության երկու երրորդն այսօր ունի օգնության կարիք, եւ շատերն այսօր կախյալ են բարեգործական կազմակերպությունների նվիրատվություններից:

Sanobal Nour-ը ոչ կառավարական կազմակերպություններից մեկն է, որն անվճար սնունդ ու ֆինանսական աջակցություն է տրամադրում Լիբանանի այսպես կոչված նոր աղքատներին:

Անցած չորս ամիսների ընթացքում լիբանանյան ֆունտը կորցրել է արժեքի 80 տոկոսը, իսկ այս ընթացքում կոմունալ գները եռապատկվել են:

Երեք զավակներ ունեցող Բահաայի նման, որը կորցրել է աշխատանքը եւ կարողանում է միայն գնել հաց, շատերն են այսօր կանգնած իրենց տներից դուրս մնալու վտանգի առջեւ: Սակայն կան նաեւ Բահաայից առավել վատ վիճակում գտնվող անձինք, որոնց գոյատեւելու համար մնացել է միայն մեկ ուղի` գողությունը:

Լիբանանն ունի Արժույթի միջազգային հիմնադրամից 10 միլիարդ դոլարի վարկ ստանալու կարիք: Սակայն քաղաքական գործիչները, որոնց մի մասը քաղաքացիական պատերազմի մասնակիցներ են եղել, դեմ են այդ վարկը վերադարձնելու համար անհրաժեշտ բարեփոխումներին: Վարկի դիմաց ԱՄՀ-ը պահանջում է մենաշնորհների վերացում եւ երկրի իշխանության կառուցվածքի փոփոխություն:

Երկրում այսօր կա նաեւ էլեկտրաէներգիայի պակաս: Եվ հենց անջատվում են տների լույսերը, մարդիկ Լիբանանում ավելի են զգում իրենց առջեւ կանգնած անորոշության ու դժվարին կացության ապագան:

XS
SM
MD
LG