Մատչելի հղումներ

Արդյոք կանանց ներգրավումը կնվազեցնի բռնությունը ոստիկանության շարքերում


Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը մայիսին Միննապոլիսի ոստիկանության գործողույունների արդյուքում ակտիվացրեց խոսակցությունները ոստիկանության շարքերոււմ կանանց թվաքանակի մեծացման մասին, ըստ որի,  իրավապահ մարմիններում ավելի շատ կին ունենալու հանգամանքը կարող է նվազոցնել ուժի անհամաչափ գործադրումը

«Կապույտ զգեստով կանայք» ֆիլմում Դիդրե Ֆիշելը պատմում է մի շարք մարտահրավերների մասին, որոնց բախվում են կին ոստիկանները, երբ դասընթացներ են անցկացնում ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ Մինեապոլիսի ոստիկանությունում, որ գերակշռում են տղամարդ իրավապահները: Ալիս Ուայթը դասընթաց վարող կին ոստիկաններից մեկն է:

՛՛Մենք շփվում ենք մարդկանց հետ, ովքեր բռնաբարողներ են, մարդասպաններ: Երբեմն դժվար է նման մարդու նկատմամբ հարգանք դրսևորել: Այնպես որ, ստիպված եմ մշտապես մտածել պրոֆեսիոնալիզմի մասին: Քանի դեռ գործում եք արհեստավարժ, դուք հարգալից տեսք ունեք՛՛,- ասում է նա:

Ֆիլմը անդրադառնում է ոստիկանության ազգային հիմնադրամի 1970-ականների բացահայտումներին, ըստ որի՝ կին ոստիկանները գործում են ավելի քիչ ագրեսիվ և ավելի քիչ են դիմում ագրեսիվ գործողություններին, քան իրենց տղամարդ գործընկերները:

Ֆիլմն անդրադառնում է նաև ոստիկանության շարքերում կանանց ներգրավման հարցին: Միննեապոլիսի ոստիկանական բաժանմունքում կանայք կազմում են միայն 16% -ը:

«Ղեկավարությունը նախընտրում է գործի վերցնել տղամարդկանց: Ես մեծ հարգանք ունեմ ղեկավար Ռոնդոյի նկատմամբ, բայց ինձ ամենից շատ ցավ է պատճառում, որ մասնագիտական ոլորտում տղամարդկանց գեորակշռության դեպքում կանանց տեսակետը չի արտացոլվում»,- ասում է ոստիկան Քեթրին Սիդի Ջոնսը:

Սիեթլում ոստիկանապետ Կարմեն Բեստը ասում է, որ իր բաժանմունքը նախատեսված է ներգրավել ավելի շատ կանանց գովազդային հոլովակների միջոցով:

«Մենք ուզում ենք ավելի շատ կանանց ցուցադրել: Մենք ուզում ենք կանանց ցույց տալ տարբեր պաշտոններում: Մենք ցանկանում ենք տեղեկացնել, որ այս ծառայությունը ոչ միայն մեքենաների հետապնդման, կրակոցների կամ շենքերի գրավման հետ է կապված: Գործի մեծ մասը կապված է մտավոր աշխատանքի հետ»,- ասոիւմ է Սիեթլի բաժանմունքի ոստիկանության ղեկավարը:

Ֆիլմի հեղինակի կարծիքով հասրակույունը կարիք ունի կին ոստիկանների: Կապույտ համազգեստով կանանց թվի մեծացումը ոստիկանության շարքերում կնպաստի ոլորտի բարեփոխումներին, կարծում է կինոռեժիսոր Դիդրե Ֆիշելը:

Նրա ֆիլմում ներկայացված ոստիկան Ալիս Ուայթը և մի քանի այլ կին սպաներ ստանում են ավելի բարձր սպայական աստիճան: Սիեթլի ոստիկանության ղեկավար Բեսթը պատմում է իր անցած ուղու մասին՝ ընդգծելով, որ նվիրված է իր աշխատանքին և կկատարի այն ամեն պարագայում:

Facebook Forum

XS
SM
MD
LG