Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները բողոքում եմ հոնկոնգցի ակտիվիստներին ձերբակալելու որոշման դեմ


ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու հանրահայտ անդամներ խիստ նախազգուշական նամակ են հղել Չինաստանի իշխանություններին` Հոնկոնգում ժողովրդավարության հարցերով վեց ամենահայտնի ակտիվիստներին ձերբակալելու արտոնագրի համար: Նշված վեց անձանցից մեկը ԱՄՆ-ի քաղաքացի է: Ձերբակալելու որոշումը կայացվել է Հոնկոնգի ազգային անվտանգության նոր օրենքի համաձայն:

Չինաստանի պետական հեռուստատեսությունն ուրբաթ օրն էր տեղեկացրել Հոնկոնգի իշխանությունների կողմից ներկայացված ձերբակալման հրահանգի մասին: Բոլոր վեց անձինք փախուստի են դիմել Հոնկոնգից եւ որոնման մեջ են գտնվում անցյալ ամիս ուժի մեջ մտած ազգային անվտանգության օրենքները ոտնահարելու մեղադրանքով:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի գլխավոր անդամներից Ռոբերտ Մենենդեսի կողմից հղված նամակում ասված է. ‘’Եթե Պեկինը կարծում է, որ նման գործողություններով կկարողանա լռեցնել ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության համար պայքարողներին, ապա սխալվում է: Այսօր մենք բոլորս հոնկոնգցիներ ենք’’, ասված է ուղերձում:

Չինաստանի իշխանությունների այս քայլը, ըստ հայտնի երկու կոնգրեսականների նամակի, ավելի կարող է վնասել միջազգային համայնքում օրինապահ լինելու Չինաստանի հեղինակությունը:

XS
SM
MD
LG