Մատչելի հղումներ

Չորրորդ անընդմեջ օրը լինելով` ցույցերը շարունակվում են Խաբարովսկում


Ռուսաստանի հեռավորարեւելյալ Խաբարովսկ քաղաքում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ մարզային կառավարչի ձերբակալության փաստի: Սերգեյ Ֆուրգալին ձերբակալել էին հուլիսի սկզբին ու նրա դեմ հարուցել 2004-2005 թվականներին բազմակի սպանությունների մեջ ներքաշված լինելու մասին մեղադրանք: Նրան տեղափոխել են Մոսկվա, ուր պահվում է բանտային պայմաններում:

Չինաստանին սահմանակից այս մարզում մարդիկ հավատացած են, որ մեղադրանքներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Նրանց զայրույթն այստեղ խորացավ հատկապես այն բանից հետո, երբ Ֆուրգալի պաշտոնը հանձնվեց մեկ ուրիշի: Ֆուրգալը 2018-ի ընտրություններում այստեղ հաղթել է նախագահ Պուտինի կուսակցությունը ներկայացնող թեկնածուին, ինչն էլ շատերի համոզմամբ, դարձել է նրա դեմ քրեական հանցագործության մեղադրանքներ ներկայացնելու պատճառ:

Հուլիսի 11-ից սկսված ցույցերը պահանջում են Ֆուրգալի ազատ արձակումը եւ բաց ու արդար դատավարություն:

XS
SM
MD
LG