Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփն առաջարկում է հետաձգել ընտրությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկում է հետաձգել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները: Ըստ նրա՝ փոստով քվեարկության դեպքում կարող են լինել խարդախություններ և սխալ արդյունքներ:

Նա առաջարկում է սպասել այնքան, մինչև մարդիկ կարողանան «պատշաճ, ապահով և անվտանգ» քվեարկել:

Դեռ պարզ չէ, թե ովքեր կսատարեն Թրամփի այս պնդումները, բայց նա վաղուց է դեմ փոստով քվեարկությանը:

Թվիթերյան իր էջում նախագահը գրել է, որ փոստով քվեարկությունը պատմության մեջ ամենաանարդարը կլինի, և մեծ ամոթ` ԱՄն-ի համար. «Փոստային քվեարկությունն արդեն իսկ ապացուցել է, որ այն աղետալի է եղել այն նահանգներում, որտեղ փորձարկվել է»:

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետդեպարտամենտը ցանկանում է փոստային քվեարկությամբ անցկացնել ընտրությունները՝ ելնելով կորոնավիրուսային իրավիճակից:

Իսկ ԱՄՆ սահմանադրության համաձայն, Թրամփը իրավասու չէ ընտրությունները ինքնուրույն հետաձգել: Այդպիսի որոշումը պետք է հաստատի Կոնգրեսը: Նախագահը Կոնգրեսի երկու պալատների վրա ուղղակի իշխանություն չունի:

XS
SM
MD
LG