Մատչելի հղումներ

Օգնության նոր փաթեթը՝ քաղաքական պայքարի կենտրոնում


ԱՄՆ նահանգներում կանգ է առել վերաբացման գործընթացը համավարակի տարածման նոր ալիքից հետո: Այժմ ԱՄՆ Սենատը նախատեսում է ներկայացնել օգնության մեկ այլ օրինագիծ

Միացյալ Նահանգներում շարունակվում է աճել կորոնավիրուսով հիվանդների թիվը, հատկապես երկրի հարավ-արևելքում:

Ըստ Սպիտակ տան, հիվանդների թվի աճը կապված է թեստավորման քանակի աճի հետ: Վարչակազմը կոչ է անում միջոցներ ձեռնարկել ծերանոցներում կամ տարիքային ռիսկային գոտու հետ կապված հաստատություննեումվերահսկողության ուղղությամբ:

Առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքով էլ թեստավորումը դա հիվանդության դեպքերի աճի միայն մեկ գործոն է՝, իսկ մի շարք նահանգներ քննադատում են վարչակազմի, ըստ իրենց, անարդյունավետ արձագանքը:

Նյու Մեքսիկոյի նահանգապետի կարծիքով վարչակազմը չունի ռազմավարություն, իսկ առողջապահության ոլորտի ներդրումները բավարար չեն: Նա բացասաբար է գնահատում վարչալկազմի գործունեությունը համավարակի դեմ պայքարում:

Շատ նահանգներ այժմ դադարեցրել են վերաբացումը, որը նոր տնտեսական խնդիրներ է առաջացնում ամերիկացիների համար: Ամերիկացիների մոտ 11 տոկոսը, ովքեր գործազուրկ են, մտահոգված են, որ օգնության նոր փաթեթը կարող է ուշանալ, որի արդյունքում նրանք չեն կարողանա կատարել իրենց պարտադիր կոմունալ և այլ վճարումներ:

Հանրապետականները հայտնում են, որ պատրաստ են հրապարակել իրենց ծրագիրը այս շաբաթ, սակայն դեմոկրատների հետ քաղաքական բախումներն այս հարցի շուրջ անխուսափելի են:

Հանրապետականները նախատեսում են գործազուրկների համար օգնության նպաստը սահմանել աշխատավարձի 70 տոկոսի չափով: Այս պահին այն կազմում է շաբաթական 600 դոլար, որը լրանում է այս շաբաթվա վերջում:

Հանրապետականների նոր առաջարկը զգալիորեն կկրճատի գործազրկության նպաստը: Դեմոկրատներն էլ շարունակում են պնդել՝ 600 դոլարը պահպանելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG