Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին


Հյուսիսային Կորեան տեղեկացրել է, որ երկրում կորոնավիրուսով վարակված առաջին անձը երեք տարի առաջՀարավային Կորեա փախած քաղաքացին է: Տեղական լրատվամիջոցի հաղոքրդմամբ փախուստի դիմած անձը 2019-իհուլիսին անօրինական կերպով հատելով Կորեաների միջև սահմանը վերադարձել է Հյուսիսային Կորեա:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Ջոնգ Ընը երկրում արտակարգ դրություն է հայտարարել և փակել այն հատվածը,որտեղ գրանցվել է վարակման դեպքը:

Հյուսիսային Կորեան երկար ժամանակ պնդում էր, թե իրենք կորոնավիրուսով վարակվածներ չունեն, թեև միջազգայինմասնագետները դա անհնարին էին համարում:

Համավարակի տարածումը Հյուսիսային Կորեայի համար ծայրաստիճան վտանգավոր կլինի, քանի որ երկրի շատհատվածներում չքավորություն է տիրում, իսկ առողջապահության համակարգը տկար է:

XS
SM
MD
LG