Մատչելի հղումներ

COVID-19-ի 321 նոր դեպք Հայաստանում


Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37317 դեպք, որոնցից 26478-ն` առողջացած

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9914 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 157 152 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 321 նոր դեպք և 235 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 705 դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացածները եղել են 67, 86 տարեկան տղամարդիկ և 63, 65, 77 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 218 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Facebook Forum

XS
SM
MD
LG