Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի շրջանային դատավորը գտնում է, որ ցուցարարների դեմ դաշնային գործակալների գործողություններն օրինական են


ԱՄՆ-ի դատարաններից մեկը կայացրել է դաշնային գործակալների գործողությունները կրճատելու մասին Օրեգոն նահանգի գլխավոր դատախազի վճիռը բեկանող որոշում: Հիշեցնենք, որ դաշնային ուժերն այստեղ են տեղակայվել բողոքի լայնածավալ ցույցերը ցրելու նպատակով:

Շրջանային դատավոր Մայքըլ Մոսմանը կայացրել է վճիռ այն մասին, որ նահանգային իշխանությունները չունեն ցուցարարների անունից խոսելու իրավունք: Օրեգոնի գլխավոր դատախազ Էլեն Ռոզենբլումն ավելի վաղ կայացրել էր վճիռ այն մասին, որ դաշնային գործակալները առանց պատճառների ձերբակալում են ցուցարարներին ու կիրառում ոչ համաչափ ուժ: Նա հայտարարել էր, որ դաշնային իշխանությունները պիտի հրաժարվեն ‘’անօրինական’’ ձերբակալություններից:

Այսինքն, գլխավոր դատախազը կայացրել էր դաշնային գործակալների գործողությունները կրճատելու վճիռ, շրջանային դատավորը բեկանել էր այդ որոշումը: Ավելի վաղ դաշնային մեկ այլ դատավոր արգելել էր ձերբակալել ցուցարարներին ու կիրառել ֆիզիկական ուժ ընդդեմ լրագրողների:

Ուրբաթ երեկոյան ցույցերը նորից շարունակվում էին, որոնց միացել են նաեւ Բուժաշխատողների միությունը, Ուսուցիչներն` ընդդեմ բռնակալների, Սեւամորթների կյանքերի փաստաբաններ եւ Մայրական պարիսպ կազմակերպությունները:

Ցուցարարները վանկարկում էին ‘’Սեւերի կյանքը կարեւոր է’’ եւ ‘’Դաշնային ուժեր, հեռացե՛ք’’ կոչերը: Նրանց դեմ դուրս են բերվել դաշնային գործակալները եւ կիրառել արցունքաբեր գազ: Ավելի վաղ Փորթլենդի ցույցերին էր միացել քաղաքագլուխ Թեդ Ուիլերը:

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասել է, թե իրադրությունը սրողը դաշնային գործակալները չեն, եւ որ Ուիլերը, ցույցերին միանալով, ‘’օրինականացնում է ցուցարարների կողմից ցուցաբերվող հանցագործությունը’’, որոնց նախագահ Թրամփն անվանել է ‘’անարխիստներ’’:

XS
SM
MD
LG