Մատչելի հղումներ

Սինգապուրցի մի մարդ ընդունում է, որ ԱՄՆ-ում լրտեսել է Չինաստանի համար


Սինգապուրցի մի մարդ ԱՄՆ-ում իրեն մեղավոր է ճանաչել Չինաստանի համար լրտեսելու համար: Ջուն Ուեյ Եոյի նկատմամբ կայացվել է մեղադրանք այն մասին, որ նա, օգտագործելով Ամերիկայում քաղաքական խորհրդակցական իր ծառայությունները, տեղեկություններ է հավաքել Չիանաստանի հետախուզության համար: Դաշնային դատարաններից մեկում, իր մեղքն ընդունելով, նա հայտարարել է, որ 2015-2019 թվականների ընթացքում աշխատել է որպես Չինաստանի կառավարության անօրինական գործակալ: Նա ընդունել է, որ իր գործունեության ընթացքում որոնել է բարձր մակարդակի անվտանգության ստուգումներ անցած անձանց եւ իրականացրել քայլեր, որպեսզի վերջիններս զեկույցներ գրեն կեղծ հաճախորդների համար:

Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ը հայտարարում է, թե ձերբակալվել է նաեւ մի կին, որը կոծկել է Չինաստանի զինված ուժերի հետ իր կապերը:

Ավելի վաղ Չինաստանը հրահանգել էր փակել Չենգդուում ԱՄՆ-ի հյուպատոսությունն` ի պատասխան Հյուսթոնում չինական հյուպատոսությունը փակելու ԱՄՆ-ի որոշման: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել էր, թե այդ որոշումը կայացվել էր Չինաստանի կողմից գաղտնի տեղեկություններ ‘’հափշտակելու’’ պատճառով: Չինաստանի արտգործնախարարության խոսնակը դրան ի պատասխան հայտարարել էր, թե ԱՄՆ-ի կողմից իրականացվող քայլերը հենված են ‘’հակաչինական ստերի’’ վրա:

Միջուկային երկու պետությունների միջեւ հարաբերություններում լարվածությունը տեղի է ունենում մի քանի պատճառներով: ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը պարբերաբար դատապարտում է Պեկինին առեւտրային ‘’անարդար մոտեցումների’’, կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խնդիրների եւ Հոնկոնգում անվտանգության վիճահարույց նոր օրենք կիրառելու համար:

XS
SM
MD
LG