Մատչելի հղումներ

Դաշնային ոստիականական ուժերի թվակազմը մեծացնելու Թրամփի որոշման նպատակը


ԱՄՆ-ի որոշ քաղաքներում անցկացվող ցույցերի ու տեղի ունեցող բախումների պատճառով երկրի նախագահը որոշել է այնտեղ ուղարկել դաշնային ոստիկանական ուժեր: ‘’Այս արյունահեղությունը պիտի դադարի եւ այս արյունահեղությունը կդադարի: Այսօր ես հայտարարում եմ դաշնային իրավապահ ուժերի թվակազմի աճ այն հատվածներում, որտեղ շարունակվում են բռնություններով ուղեկցվող հանցագործությունները’’, հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Թրամփը հարյուրավոր թվակազմով ուժեր է ուղարկում Չիկագո, Ալբուքուերքու եւ այլ քաղաքներ: Եվ չնայած նահանգային մի շարք պաշտոնյաներ խնդրել են կառավարության օգնությունը այս անհանգստությունները մարելու համար, տասնհինգ քաղաքների ղեկավարներ այս շաբաթվա ընթացքում, այդ թվում Չիկագոյի քաղաքագլուխը, դատապարտել են, իրենց խոսքերով ասած, վարչակազմի կողմից միակողմանի տեղաբաշխումը:

Չիկագոյի քաղաքագլուխը բողոքում է, որ ‘անանուն գործակալներ քաղաքում շրջում են ավտոմեքենաներով, փողոցներից վերցնում մարդկանց ու նրանց զրկում իրենց սահմանադրական իրավունքներից: Իսկ սա ժողովրդավարության նման չէ’’, ասել է նա:

Վանդերբիլդի համալսարանի սոցիոլիգիայի դասախոս Լորի Ուուդզի խոսքերով էլ, ‘’մարդկանց այս ձերբակալությունները կարող են ինչ որ ժամանակ հաստատել խաղաղություն, սակայն երկարաժամկետ խաղաղություն փողոցներում այն չի բերի’’:

Դաշնային ոստիկանական ուժեր տեղակայելու Թրամփի հրամանը ներկա պահին բողոքարկվել է դատարանում, սակայն եթե նույնիսկ այս հարցում նա պարտվի, քաղաքական շահ արդեն կարելի է ասել, որ նա ստացել է: Չէ որ Թրամփի ընտրարշավը հենվում է այն կոչերի վրա, ըստ որոնց երկիրն այժմ քաոսի մեջ է եւ ունի նախագահի այնպիսի թեկնածուի կարիք, որը կկարողանա կարգ ու կանոն հաստատել երկրում:

Փրինսթոնի համալսարանից Օմար Ուոսոյը գտնում է, որ Թրամփն, այո, օգտվում է այս բողոքի ցույցերից ու հավաքում ձայներ:

Ինչ վերաբերում է երկրի տարածքում բռնի հանցագործությունների աճի մասին Թրամփի հռետորաբանությանը, պետք է ասել, որ ըստ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալների, խոշոր քաղաքներում այսօր հանցագործությունների թիվը շատ ավելի փոքր է, քան մեկ տասնամյակ առաջ:

XS
SM
MD
LG