Մատչելի հղումներ

«Սա թղթի երկիր չէ». Մոսկվայում հայկական ծիրանի և գյուղմթերքի առևտուրը մոբիլիզացնողը


armenian apricot
armenian apricot

Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առևտրի շուկայի կողմից «մերժված» հայկական ծիրանի շուրջ իրարանցումը դեռ շարունակվում է: Չեն դադարում նաև շուկայից դուրս Հայաստանից Մոսկվա հասած բերքի իրացման գլխավոր մոբիլիզացնողի՝ հանդիսավար Էդգար Համբարձումյանի ուղիղ հեռարձակումները: Կարճ ժամանակում բազմահազարանոց լսարան ստեղծած և մոսկվաբնակ հայերի հիմանկանինֆորմացիայի աղբյուրը դարձած էդգարը խոստովանում է՝ այդ օրն առաջին անգամ էր ուղիղ եթեր մտնում. «Ես չգիտեի որ կոճակին սեղմեի, ինչ անեի:Առաջին անգամ էի ուղիղ եթեր մտնում: Ճիշտն ասած՝ ես թամադա եմ, ու ինձ մոտ մարդկանց հետ շփվելը լավ է ստացնում, երևի դրա համար ստացվեց»:

Թե ինչու Մոսկվայի մեծածախ առևտրի կենտորնը թույլ չտվեց հայկական
պետհամարանիշերով բեռնատարները շուկա ներս մտնեն, խնդրին քաջատեղյակ Էդգարն իր բացատրությունն ունի. «Տերերն ադրվեջանցի են, դրա համար փորձեցին իրենց ազգին ցույց տալ, թեկարող են
հայերի հետ այդպես վարվել»:

Նշենք, շուկայի ղեկավարությունը դեռ որևէ պաշտոնական պարզաբանում չի տվել: Ավելին, դեպքերից հետո նրանց ֆեյսբուքյան էջում հազարավոր մարդկանց դժգոհություններից հետո էջն այլևս չի գործում:

Ռուսական РБК լրատվամիջոցի հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ դեսպանը հայտնել էր, որդիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել էին «Ֆուդ Սիթի», որպեսզի պարզեն, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն նրանց դուրս էին հրավիրել տարածքից:

Մինչ այժմ Ռուսաստանցի որոշ պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ շուկայի ղեկավարության քայլը դատապարող տեսակետներ են հնչեցրել:

Սակայն ԵԱՏՄ անդման Ռուսաստանում հայկական գյուղմթերքի վաճառքի խնդիրը մինչ այժմ հնարավոր է եղել լուծել Մոսկվայի հայ համայնքի գործարարների միջոցով, ովքեր անվճար տարածքներ են տրամադրել, որպեսզի Հայաստանից արտահանված ապրանքը վաճառվի:

Իսկ թե ինչպես է կարող է ԵԱՏՄ անդամ երկու երկրների առևտրային հարաբերությունները կաթվածահար լինել զուտ տնտեսվարողների քմահաճուքներից ելնելով, երկար տարիներ Մոսկվայում բնակություն հաստատած մեր զրուցակիցը կարծում է՝ Ռուսաստանը թղթի երկիր չէ.
«Սա թղթի երկիր չի, էստեղ օրենքից դուրս բաներ լինում են....»:

Մոսկվաբնակ հայերի համախմբման արդյունքում թեև հայկական ծիրանի և այլ մրգերի վաճառքը հնարավոր եղավ կազմակերպել, սակայն կատարվածը, ըստ Էդգարի, ևս մեկ անգամ վկայեց, որ Ռուսաստանում պետք է ունենալ հայկական շուկա, դպրոցներ, անգամ հեռուստատեսություն. «Մի թիվի ունեյինք, փակվեց»:
Հայկական ամենախոշոր համայնքներից մեկի ներկայացուցիչը պատճառները տեսնում է գործող իշխանության ռազմավարության մեջ. «Մենք էստեղ կոտրված ենք, համակարգն ամեն ինչ արնում է, որ չլինի էդ հայկական ուժը»:

Մոսկվայում ծիրանի առևտրի գործում հայտնի հանդիսավար Էդգարը, ով չէր մոռացել հենց տեղում հայ երաժիշտների մասնակցությամբ մի բազմամաբրդ արարողություն կազմակերպել, անգամ այդ բազմության մեջ մոռացել էր կորոնավիրուսի մասին: Այդ մասին հիշել էր միայն իր ուղիղ եթերի ընթացքում կնոջ նամակից, թե՝ «Տուն չմտնես, թե կորոնավիրուսով վարակված լինես». «Մենք, որ շատ ուշադիր էինք, այդ օրերին բոլորս մոռացել էինք կորոնավիրուսի մասին»:

XS
SM
MD
LG