Մատչելի հղումներ

Լոս Անջելեսում ցույցի ժամանակ 7 ադրբեջանցի վնասվածք է ստացել. ՀՀ հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները


LA Armenian protest

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցած ցույցի ժամանակ յոթ ադրբեջանցիներ են վիրավորվել: «Ռադիկալ հայ դաշնակցականները բռնություն և ագրեսիա են կիրառել ադրբեջանցի խաղաղ ցուցարարների դեմ, և նույնիսկ Լոս Անջելեսի ոստիկանությունը, որը պատասխանատու է անվտանգության ապահովման համար, չի կարողացել կանխել նրանց վանդալիզմը: Հայերը հարձակվել են ադրբեջանցի ցուցարարների վրա ՝ վիրավորելով յոթ մարդու, այդ թվում ՝ կնոջ»,-ասել է խոսնակը:

Ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել էր, որ վիրավորներից չորսին հոսպիտալացրել են՝ հրապարակելով լուսանկարներ:

Կատարվածի առնչությամբ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի սադրանքները:

Հայտարարության մեջ ասվում է. «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը խստորեն դատապարտում է ադրբեջանցիների սադրանքները Ադրբեջանի հյուպատոսության դիմաց: Հաշվի առնելով իրադարձությունների հաջորդականությունը՝ ակնհայտ է, որ
հայ համայնքի խաղաղ բողոքի ցույցը խափանելը նախապես պլանավորված էր և կազմակերպված բնույթ ունեցավ:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անընդունելի է համարում է խաղաղ ցուցարաների դեմ բռնությունները»:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է արտգործ նախարարություն:

Լեյլա Աբդուլաևան, մասնավորապես, նշել է, որ Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց հավաքված ադրբեջանցիները, ովքեր մի քանի անգամ ավելի քիչ էին հայերից, խաղաղ ցույցով հակադարձում էին հայ ցուցարարներին:

XS
SM
MD
LG