Մատչելի հղումներ

AstraZeneca-ն` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրելու գլխավոր հավակնորդներից է


Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի լծված գործակալություններն ու հաստատությունները վերջին օրերին մեծ ուշադրություն են սկսել դարձնել AstraZeneca ընկերության եւ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի կողմից ստեղծված փորձնական պատվաստանյութի վրա: Ինչպես մասնագետներն են ասում, այն անվտանգ է եւ վաղ կլինիկական փորձերի ժամանակ ցույց է տվել իմունային հակազդեցություն: Սա հույս է ներշնչում, որ այն կարող է ստանալ լայն կիրառություն մինչեւ տարեվերջ:

AZD1222 անվանումը ստացած պատվաստանյութը չունի կողմնային լուրջ ազդեցություններ: Բացի այդ այն առաջացնում է հակամարմին, ինչպես նաեւ` արյան T տիպի բջիջների իմունային հակազդեցություն:

Սակայն ինչպես հետազոտողներն են նախազգուշացնում, նախագիծը դեռեւս իր վաղ շրջանում է:

AstraZeneca-ն աշխարհի մեծ թվով երկրների հետ է արդեն ստորագրել պայմանագրեր, դրա արդյունավետությունը հաստատվելու դեպքում, առաքումներ սկսելու մասին: Ընկերությունը հայտարարում է, թե համաճարակի ժամանակաշրջանում չի ակնկալելու շահույթ:

Ըստ հետազոտողների, այս պատվաստանյութը երբեմն կարող է ունենալ շատ թույլ կողմնային ազդեցություն, ինչը հնարավոր է մեղմել` պարացետամոտ ընդունելով:

AZD12227-ը ստեղծել են Օքսֆորդի համալսարանի գիտական խմբի անդամները եւ այն փորձելու ու արտադրելու արտոնագիր տվել AstraZeneca-ին, որն ապահովել է մեծ ծավալի արտադրություն, ավելի ուշ լայնածավալ ու վերջին փուլի փորձերն իրականացնելու համար: Ընկերությունն արդեն իսկ ունի 2 միլիարդ չափաբաժին մատակարարելու մասին համաձայնագիր:

Վերջին փորձերին մասնակցել է 18-55 տարեկան, կորոնավիրուսով երբեւէ չվարակված 1077 մարդ:

XS
SM
MD
LG