Մատչելի հղումներ

Դաշնային իրավապահ մարմինները քննադատության թիրախում են


Դեմոկրատները դատապարտում են վարչակազմին ՝ կոչ անելով անմիջապես իրականացնել դաշնային հետաքննություն՝ կապված Փորթլենդ քաղաքում ցուցարաների ձերբակալման հետ

Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում արձանագրվել է լարված իրավիճակ: Ցուցարարները շրջապատել են ոստիկանության բաժանմունքը և այն հրկիզել:

Դրան նախորդել էր խաղաղ ցուցարարների կալանավորւոմը դաշնային իրավապահ մարմինների կողմից: Այս կապակցությամբ դեմոկրատները Կոնգրեսում պահանջում են պատասխաններ վարչակազմից: Ցուցարաներին կալանավորել են դաշնային ծառայությունները, որոնք պատշաճ կերպով չէին ներկայացել:

Նախագահ Թրամփը պաշտպանել է իրավապահների գործողությունները Փորթլանդում` այն որակելով ՛՛փայլուն՛՛: Նա հայտնել է, որ դաշնային իրավապահ մարմինների ներգրավվածությունը կմեծանա:

Տեղական իշխանության մարմինները սակայն հայտնում են, որ չունեն դաշնային իրավապահ ծառայությունների օգնության կարիքը: Դրա մասին է հայտնել Փորթլանդի քաղաքապետ Թեդ Վիլերը: Նահանգային իշխանություների կարծիքով էլ, դաշնային ուժերի ներգրավումն է՛լ ավելի է սրում իրավիճակը տեղում:

Իսկ Փորթլանդի փողոցներում շարունակվում են բողոքի ցույցերը: Մի խումբ կանայք, ովքեր ներկայացել են որպես մայրեր, կենդանի շղթա են կազմել` ի պաշտպանություն ցուցարարների: ԱՄՆ Կոնգրեսում ավելի ու ավելի հաճախ են հնչում կոչեր բողոքի ցույցերի հարցում դաշնային ուժերի ներգրավվածությունը սահմանափակելու մասին:

Տեղական կրոնական առաջնորդներն էլ ծրագրում են խաղաղության երթ կազմակերպել՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը: Օրեգոն նահանգը իր հերթին հայցով դիմել է դատարան ընդդեմ դաշնային մարմինների՝ պնդելով, որ ԱՄՆ քաղաքացիներին բերման ենթարկումը տեղի է ունեցել անօրինական:

Facebook Forum

XS
SM
MD
LG