Մատչելի հղումներ

Կկարողանա արդյո՞ք պահպանել իշխանությունը Ալեքսանդր Լուկաշենկոն


Բելառուսում շարունակվում են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար մի շարք թեկնածուներին չգրանցելու դեմ սկսված բողոքի ցույցերը :

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց նախագահական ընտրապայքարի հինգ՝ մերժելովամենահայտնի երկու թեկնածուներին` նախկին բանկիր Վիկտոր Բաբարիկոյին և նախկին դիվանագետ ու ձեռնարկատեր Վալերի Ցեպկալոյին

Ֆինանսական խարդախությունների կասկածանքով քրեական գործ է հարուցվել Բելգազպրոմբանկի ղեկավար Բաբարիկոյի դեմ: Բանկը պատկանում է ռուսական Գազպրոմին: Մայիսի վերջին ձերբակալվեց նաև հայտնի բլոգեր Սերգեյ Տիխանովսկին՝ Ռուսաստանի հետ կապեր ունենալու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով:

Սա հանգեցրել է Մինսկում և այլ քաղաքներում խոշոր բողոքի ցույցերի, որոնք շարունակվում են առայսօր: Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաև Բելառուսից դուրս: Երկրի իշխանությունները ցուցարարների դեմ կիրառում են բռնամիջոցներ եւ անհամաչափ ուժ: Վերջին օրերին շատ ակտիվիստներ, ինչպես նաև լրատվամիջոցների աշխատակիցներ ձերբակալվել են:

Բրիտանացի վերլուծաբան և քաղաքագետ Կատյա Գլոդն ընդգծում է, որ նախագահ Լուկաշենկոյի վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Մինչ օրս Բելառուսում չկան կազմակերպություններ, որոնք կարողանային անցկացնել անկախ հետազոտություն, սակայն մի շարք տվյալների համաձայն, Մինսկում նրա աջակցությունը նվազել է մինչև 25%: Որոշ անկախ ԶԼՄ-ների ուսումնասիրություններ նշում են, որ Լուկաշենկոյի ընտրական վարկանիշը կարող է լինել նույնիսկ ավելի ցածր ՝ հասնելով 5-6%-ի: Ընդհանուր առմամբ, Բելառուսի նախագահի վարկանիշը երկրում կարող է լինել մոտ 20%, կարծում է վերլուծաբանը:

Freedom House կազմակերպության փորձագետ Վիտաս Յուրկոնիսը նշում է, որ նախագահ Լուկաշենկոն ամենայն հավանականությամբ չափազանց նյարդայնացած է այս իրավիճակից, քանի որ հանդիպում է ավելի լայն բողոքի դրսևորումների: Դրա հետ մեկտեղ, ըստ վերլուծաբանի, Բելառուսի ռեպրեսիվ ապարատը չափազանց ուժեղ է և կարող է ճնշել շարժումը: Նրա կարծիքով լավագույն սցենարը կարող է լինել «հայկական » տարբերակը, երբ զանգվածային խաղաղ բողոքի արդյունքում տեղի ունեցավ խաղաղ հեղափոխություն:

Իսկ Եվրոպական քաղաքականության հարցերով վերլուծության կենտրոնի Ռուսաստանի հետազոտական ծրագրի տնօրեն Բրայան Վիթմորի կարծիքով էլ Արևմուտքը պետք է զերծ մնա Լուկոշենկոյի դեմ լայնածավալ պատժամիջոցներից՝ միևնույն ժամանակ պաշտպանելով մարդու իրավունքները և ժողովրդավարական ազատությունները: Փորձագետը կարծում է, որ Արևմուտքը պետք է որոշակի հավասարակշռություն գտնի Մինսկի նկատմամբ իր մոտեցումներում, աջակցի երկրի տնտեսությանը և աշխատի քաղաքացիական հասարակության հետ: Բելառուսի ուժեղ տնտեսությունը կարևոր է ոչ միայն մարդկանց կենսամակարդակի բարելավման, այլև Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու համար: Բրայան Վիթմորը կարծում է նաև, որ Ռուսաստանը կշարունակի քաղաքական և տնտեսական ճնշումները Բելառուսի դեմ, և չի բացառում նաև ուղիղ ագրեսիան:

Վերլուծաբանները կարևորում են ժողովրդավարական և անկախ ընտրությունների անցկացումը Բելառուսում: Այնուամենայնիվ, նրանք վստահ չեն, որ դրանք տեղի կունենան այս օգոստոսին, չնայած երկրում բողոքի ցույցերին: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Լուկաշենկոյի ռեժիմը կարող է դիմել ավելի մեծ բռնաճնշումների, հատկապես ընտրությունների օրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG