Մատչելի հղումներ

Հոնկոնգը դատապարտում է ԱՄՆ-ին


ԱՄՆ-ի կողմից ընդունված ‘’Հոնկոնգի ինքնավարության ակտ’’ անվանումը կրող օրենքը Չինաստանի ներքին գործերին միջամտելու մեծ փորձ է, ասել է Հոնկոնգի ներքին գործերի նախարարը:

Հակառակ Չինաստանի կողմից լուրջ ընդդիմությանը, Միացյալ Նահագները վերջերս ուժի մեջ դրեց Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը: Օրենքը, որն ընդունվել է Հոնկոնգում Չինաստանի կողմից անվտանգության նոր օրենքներին ի պատասխան, նախատեսում է պատժամիջոցներ ընդդեմ Պեկինի:

Հոնկոնգի չինաստանամետ կառավարության անդամներն ասում են, թե Հոնկոնգը պատկանում է Չինաստանին, որը, ըստ նրանց, թույլ չի տա օտար որեւէ պետության միջամտություն Հոնկոնգում:

Ըստ Չինաստանի իշխանությունների, իրենք պետք է ապահովեն Հոնկոնգի ազգային անվտանգությունը: ‘’Մենք ոչ միայն պետք է բարելավենք Հոնկոնգի համակարգը, այլ նաեւ պիտի երիտասարդ սերնդի դաստիարակենք հայրենիքի նկատմամբ սիրով ու նվիրվածությամբ: Սակայն մինչ այդ հարկավոր է ուժի մեջ դնել խիստ միջոցներ’’, ասում է ներքին գործերի նախարարը:

Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը միաձայնորեն ընդունվել էր Չինաստանի Ժողովրդական 13-րդ համագումարի 20-րդ նստաշրջանում հունիսի 30-ին:

XS
SM
MD
LG