Մատչելի հղումներ

10 000 մարդ` ի աջակցություն Խաբարովսկի մարզի կառավարիչ Ֆուրգալի


Առնվազն 10 հազար մարդ շաբաթ օրը մասնակցել է Ռուսաստանի հեռավորարեւելյան Խաբարովսկ քաղաքում անցկացված երթին, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել տարածքային ղեկավար Սերգեյ Ֆուրգալին: Նրան անցյալ շաբաթ էին ձերբակալել մարդասպանության կասկածներով:

Ներկայացնելով Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը, Ֆուրգալը 2018 թվականի ընտրություններում պարտության էր մատնել նախագահ Պուտինի Միացյալ Ռուսաստան կուսակցության թեկնածուին, ինչը մեծապես էր զայրացրել նախագահին:

Ֆուրգալն այժմ գտնվում է Մոսկվայի կալանատներից մեկում: Նրան մեղադրում են 15 տարի առաջ մի քանի բիզնեսմենների սպանությունը կազմակերպած խմբի անդամ լինելու մեջ:

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է ցմահ բանտարկություն: Ֆուրգալը չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքները:

Ցույցի մասնակիցները, որոնք զբաղեցրել էին քաղաքի փողոցները, կրում էին Ֆուրգալին աջակցող բովանդակությամբ պաստառներ ու պահանջում նրա ազատ արձակումը: Որոշ ցուցարարներ պահանջում են արդար դատավարություն:

XS
SM
MD
LG