Մատչելի հղումներ

Հաքերային հարձակում` նշանավոր մարդկանց թվիթերյան էջերում


Չորեքշաբթի օրը հայտնի մի շարք մարդկանց թվիթերյան էջերը ենթարկվել են հաքերային հարձակումների: Նրանց թվում են ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդընը, հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը, երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման, միլիարդատեր գործարար Էլոն Մասքը, ռեփեր Քանիե Ուեսթը ու մեծ թվով այլոք: Այդ գրառումներում հիմնական կոչը դրամական հատկացում կատարելն է եղել: Նպատակը հայտնի մարդկանց անուններից հանդես գալով, ուրիշներից կրիպտոարժույթ հափշտակելն է եղել: Եղել են մոտավորապես այսպիսի գրառումներ, ասենք Բիլ Գեյթսի հաշվից. ‘’Դուք ինձ ուղարկեր 1000 դոլար, ես կվերադարձնեմ 2000-ը:

Փորձագետներին զարմացնում է միաժամանակյա ինտենետային այս հարձակման մեծ ճակատը: Սա ցույց է տալիս, որ այն չի իրականացվել մեկ հաշվեհամարից: Ինչպես CrowdStrike կիբերանվտանգության ընկերության համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչն է ասում, ‘’կարծում ենք սա սոցիալական մեդիայում հաքերային ամենալայնամասշտաբ հարձակումն էր:

Թվիթերյան այս գրառումները արագ ջնջվել են էջերից, սակայն մի տեսակ պայքար է նկատվել ջնջողների ու հարձակվողների միջեւ: Օրինակ Էլոն Մասքի թվիթերյան էջում կրիպտոարժույթի մասին գրառումը հանվելուց հետո, հայտնվել է մեկ ուրիշը, ապա` երրորդը:

Ի դեպ առցանց հարձակումն իրականացվել է նաեւ ընդդեմ ‘’Ամազոն’’-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, մեծ ներդրող Ուորեն Բաֆեթի, ‘’Մայքրոսոֆթ’’ ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նեաւ ‘’Ուբեր’’ եւ ‘’Էփըլ’’ ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաների:

Առաջին տվյալների համաձայն համացանցի այս ավազակային խումբն արդեն ստացել է ավելի քան 100 հազար դոլարի համարժեք կրիպտոարժույթ:

XS
SM
MD
LG