Մատչելի հղումներ

Թրամփի ստորագրած պատժամիջոցների փաթեթն` ընդդեմ Պեկինի


ԱՄՆ-ը, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Չինաստանին պատասխանատու է համարում Հոնկոնգում ժողովրդի դեմ իրականցված գործողությունների համար: Նրա ստորագրած Հոնկոնգի ինքնավարության ակտ անվանումը կրող պատժամիջոցներն ուղղված են ընդդեմ նրանց ու այն հաստատությունների, որոնք բիզնես կապեր ունեն չինացի այն պաշտոնյաների հետ, որոնք Հոնկոնգում ուժի մեջ են դրել Պեկինի ազգային անվտանգության նոր օրենքը:

Թրամփի գործադիր հրամանը վերացնում է Հոնկոնգի նկատմամբ նախկին արտոնյան վերաբերմունքը, եւ այս քաղաքի նկատմամբ այսուհետ կիրառվել է այնպիսի մոտեցում, ինչպիսին ցուցաբերվում է Չինաստանի նկատմամբ:

Թրամփի վարչակազմին արդեն հաջողվել է համոզել Մեծ Բրիտանիային չեղարկել 5G ինտերնետային կապ ապահովող ‘’Հուաուեյ’’ ընկերության հետ կնքված գործարքը:

Այսպիսով, Թրամփը Չինաստանի նկատմամբ որդեգրում է ավելի խիստ դիրքեր, քան իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդընը: Թրամփը հայտարարում է, թե իր ամբողջ գործունեության ընթացքում Բայդընը նվեր է եղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության համար: Իսկ Բայդընը քննադատում է Թրամփին, ասելով, թե Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ներդնում ապագայի տեխնոլոգիան իր ձեռքը վերցնելու համար, ‘’իսկ մենք նստած ենք մեր բթամատերը մեր իսկ ականջների մեջ առած’’, ասել է նա:

Ինչպես վերլուծաբան Զեք Քուփերն է ասում, Չինաստանը լինելու է կարեւոր հարց ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների բովում:

Թրամփը վերջերս հայտարարեց, թե Չինաստանի հետ հարաբերությունները ‘’մեծապես են վնասվել’’ այս համաճարակի հարցում Պեկինի իրականացրած գործունեության արդյունքում: Նա ասել է նաեւ, թե այդ պատճառով ինքն այլեւս հետաքրքրված չէ առեւտրի պայմանագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը սկսելու հարցով:

Իսկ այս ընթացքում Չինասանն է պատժամիջոցներ սկսում ամերիկյան պաշտպանության բնագավառի Lockheed Martin ընկերության նկատմամբ, քանի որ Վաշինգտոնը հաստատել է Թայվանի հրթիռները 620 միլիոն դոլարի չափով մոդեռնիզացնելու ծրագիրը: Այն նաեւ պատժամիջոցներ է սկսել հանրապետական սենատորներ Մարքո Ռուբիոյի եւ Թեդ Քրուզի նկատմամբ, որոնք երկուսն էլ Պեկինի սուր քննադատներն են:

XS
SM
MD
LG