Մատչելի հղումներ

 
ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված ընդհարման մասին

ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված ընդհարման մասին


ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հանդես եկավ հայտարարությամբ հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ

Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրցված բախումները: Մենք կոչ ենք անում կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել գործող ուղիղ հաղորդակցման կապերը՝ հետագա լարվածությունից խուսափելու համար և անվերապահորեն պահպանել զինադադարը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները մնում են լիովին պատրաստակամ՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային-Ղարաբաղի հակամարտության տևական, խաղաղ կարգավորմանը: Մենք ակտիվորեն կմնանք ներգրավված այդ նպատակի իրականացման ջանքերին:

Միացյալ Նահանգները միանում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կողմերին որքան հնարավոր է շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները և ընդգծելով ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերչադարձի կարևորությունը, երբ ստեղծվի նման հնարավորություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG