Մատչելի հղումներ

Հոնկոնգում անցկացնում են ժողովրդավար թեկնածուներ ընտրելու ոչ պաշտոնական քվեարկություն


Ժողովրդավարական պահանջներով Հոնկոնգում հայտնի քաղաքական գործիչներն ու ակտիվիստները կոչ են անում ժողովրդին մասնակցել այս շաբաթավերջին անցկացվելիք ոչ պաշտոնական նախնական ընտրություններին, որոշելու համար այն թեկնածուներին, որոնք պայքարելու են սեպտեմբերյան ընտրությունների համար:

Հոնկոնգի ընդդիմադիր ճակատը շաբաթ օրը հարյուրավոր ընտրատարածքներ է հաստատել, չնայած իշխանությունների կողմից նման քայլից խուսափելու կոչերին: Իշխանությունները հայտարարում են, որ նման քայլով նրանք ոտնահարում են Չինաստանի կողմից ուժի մեջ մտցված անվտանգության նոր օրենքը:

Բացի այն հանգամանքին, որ Հոնկոնգում առաջին անգամ սկսել են գործել Չինաստանի անվտանգության գործակալությունները, նոր օրենքը նաեւ հանցագործություն է համարում անջատողական շարժումը:

Ամառային կիզիչ արեւի տակ շաբաթ օրը հերթի էին կանգնել հազարավոր հոնկոնգցիներ մասնակցելու համար քվեարկությանը: Նախորդ օրը ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել կազմակերպիչների բնակարաններում:

Ժողովրդավարության կողմնակից թեկնածուները պետք է հավաքեն խորհրդի 70 տեղերից ավելի քան 35-ը, որպեսզի կարողանան կասեցնել կառավարության որոշումները:

XS
SM
MD
LG