Մատչելի հղումներ

Սան Ֆրանցիսկոյի դատարանը դատապարտել է ռուս հաքերին


Պահոց
Պահոց

Սան Ֆրանցիսկոյի դատարաններից մեկը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Նիկուլինին, որը ըստ մեղադրանքների, ութ տարի առաջ հաքերային հարձակումներ եւ կիբեռհափշտակումներ է իրականացրել` թիրախի տակ առնելով ամերիրիկյան սոցիալական լրատվամիջոցները, այդ թվում LinkedIn-ը եւ Dropbox-ը: Ուրբաթ օրը դատարանը հայտնել է, որ դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 29-ին:

32-ամյա Նիկուլինին սպառնում է տասը տարի բանտարկության մասին պատիժ հափշտակված գաղտնագրերից յուրաքանչյուրի, ինչպես նաեւ պաշտպանված համակարգիչներ վիրուսներ ուղարկելու համար:

Իսկ համաձայն ԱՄՆ-ի դատախազների, Նիկուլինը 2012 թվականին հափշտակել է սոցիալական ցանցերում տասնյակ միլիոնավոր օգտատատերերի անուններ ու գաղտնագրեր ու մտել նրանց հաշվեհամարներ: Տվյալների մի մասը վաճառքի է հանվել ռուսական հաքերային մի ֆորումի ժամանակ:

Նիկուլինը, որի մտավոր առողջությունը ստուգելու համար դատարանն անցկացրել էր հոգեբանական ստուգումներ, չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքները: Նրա դատապաշտպանը հայտարարում է, որ բողոքարկելու են, իր խոսքերով ասած, ‘’հսկայական անարդարության’’ մասին այս վճիռը:

Նիկուլինին ձերբակալել էին Չեխիայի Հանրապետությունում 2016 թվականին եւ արտաքսել ԱՄՆ դրանից տասնյոթ ամիս անց: Այդ քայլը զայրացրել էր Մոսկվային, որը խնդրել էր Չեխիայի իշխանություններին իրեն հանձնել Նիկուլինին, ակնարկելով, որ այստեղ նրան կասկածում են 2009 թվականին 2000 դոլար առցանց հափշտակելու մեջ:

Նիկուլինի դատավարությունը Կալիֆորնիայում սկսվել էր մարտի սկզբին, սակայն ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, երբ բանտային դատավարությունները գրեթե լիովին հետաձգվեցին ամբողջ ԱՄՆ-ի տարածքում:

XS
SM
MD
LG