Մատչելի հղումներ

ՌԴ փորձել է վնասել ԱՄՆ-ի վարկանիշին թալիբների միջոցով՝ ԱՄՆ  կոնգրեսականներ 


ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները շարունակում են պահանջել պատասխաններ մամուլի այն հրապարակումների վերաբերյալ, որոնց համաձայն, Ռուսաստանը վճարել է Թալիբանի հետ կապ ունեցող խմբավորումներին՝ ամերիկացի զինվորականներին թիրախավորելու համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը, պատասխանելով օրենսդիրների հարցերին ԱՄՆ Կոնգրեսում, հայտնել է, որ իրեն որևէ զեկույց չի տրամադրվել այս մասին:

Նա ընդունել է սակայն, որ հետախուզական որոշ տեղեկություններ այս առնչությամբ նա ստացել է, որոնք սակայն չեն հաստատվել ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից: Իր հերթին պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է դեմոկրատների առաջարկը լսումներին մասնակցելու մասին, որոնք պետք է բացահայտեին, թե ինչ տեղեկություն ուներ վարչակազմն այս կապակցությամբ:

ԱՄՆ նախագահն իր հերթին այս տեղեկությունն ու դրա վերաբերյալ հրապարակումները որակել է որպես կեղծիք: Սպիտակ տունը պնդում է, որ այս տեղեկությունը չի հասել նախագահին, քանի որ չի ստացել վերջնական հաստատում: Այս դիրքորոշմանը, սակայն վերապահումով են մոտենում անվտանգության ոլորտի փորձագետները, ովքեր նշում են, որ անկախ որոշ անորոշություններից, տեղեկությունը հասել է ամենաբարձր մակարդակ:

ԱՄՆ օրենսդիրները շարունակում են ստանալ հետախուզական մարմիններից պատասխաններ այս առնչությամբ: Դրանց մի հատվածը պարունակում է գաղտնի տեղեկություն՝ անվտանգության ոլորտի վերաբերյալ, ուստի օրենսդիրները որոշակի զգուշոավորություն են ցուցաբերում հարցեր ուղղելուց: Օրենսդիրների մի մասը, ներառյալ հանրապետական կոնգրեսականները, սակայն, վստահ են՝ Ռուսաստանը փորձել է խնդիրենր ստեղծել ԱՄՆ-ի համար:

Դեռևս պարզ չէ, թե արդյոք ամերիկացի որևէ զինվորական զոհվել է Ռուսաստանի այս գործողությունների արդյունքում: Վերլուծաբանների կարծիքով ռուսական կողմն այժմ ուշադրությամբ հետևում է ամերիկյան կողմի արձագանքին: Այս առնչությամբ քննարկումները սակայն տեղափոխվել են հաջորդ տարի ԱՄՆ-ի ընտրական գործընթացների պատճառով:

Facebook Forum

XS
SM
MD
LG