Թուքիայի բարձրագույն դատարանը թույլ կտա Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը, որն այժմ գործում է որպես թանգարան, վերածել մզկիթի:
Պետական խորհուրդը որոշման հիմքում դրեց կրոնական խմբի ներկայացրած խնդրանքրը, որպեսզի չեղյալ հայտարարվի1934 թվականի որոշումը, որով 6-րդ դարի շինությունը վերածվել էր թանգարանի:
Դատարանի որոշումը թույլ կտա կառավարությանը ձևափոխություններ իրականցնել տաճարում և դարձնել մզկիթ:
Այդ որոշումը համընկնում է պատմական ժառանգության հուշարձանները մզկիթների վերածելու Թուրքիայի նախագահի կոչին՝ հաշվի չառնելով միջազգային լայն քննադատությունը` ներառյալ ԱՄՆ-ից և ուղղափառ քրիստոնյա առաջնորդներից:
Սա կարող է խորացնել լարվածությունը հարևան Հունաստանի հետ, որը նույնպես կոչ է անում Թուրքիային պահպանելկառույցի կարգավիճակը որպես թանգարան:
Կրոնական խումբը վիճարկում էր 1934-ի որոշման օրինականությունը և պնդում, որ շենքը Օսմանյան Սուլթան Մեհմեթերկրորդի անձնական սեփականությունն է, ով 1453-ին նվաճել է Ստամբուլը: