Մատչելի հղումներ

Փոքր բիզնեսին աջակցող ԱՄՆ-ի կառավարության վարկատու ծրագրի արդյունքը


Փոքր բիզնեսին աջակցող ԱՄՆ-ի կառավարության վարկատու ծրագիրը մեծ օգնություն է եղել միլիոնավոր ընկերությունների համար, ինչի արդյունքում կորոնավիրուսի այս համաճարակի ընթացքում կրճատվել է աշխատանքից ազատվողների թիվը: Բայց եղել են նաեւ այդ օգնությունից օգտվողներ, որոնց մասին ամերիկացիները չէին էլ կարող ենթադրել. Քենիե Վեստ հագուստների ընկերությունը, Ջեֆ Քունսի քանդակագործական հաստատությունը, բարձր եկամուտներ ունեցող փաստաբանական ծառայություններ, աղջիկ սկաուտների ընկերությունը, քաղաքական գործունեությամբ զբաղվող խմբեր:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության աշխատավարձի պաշտպանության ծրագիրը նախատեսում էր 520 միլիարդ դոլար հատկացնել հինգ միլիոն, հիմնականում փոքր բիզնեսներին ու շահույթ չհետապնդող կազմակերպություններին: Կառավարությունը մի քանի օր առաջ հրապարակեց այն ընկերությունների ցանկը, որոնք ստացել են առնվազն 150 հազարական դոլար:

Ինչպես ‘’Ասոշիեյթըդ փրես’’ լրատվական գործակալության վերլուծաբաններից Քրիս Ռուգաբերն է ասում, ‘’Կա մեծ մտահոգություն, որ շատ փոքր թվով աշխատակիցներ ունեցող փոքր բիզնեսները չեն ստացել համաչափ օժանդակություն: Այդ պատճառով ‘’Ասոշիեյթըդ փրես’’- ը եւ մի շարք այլ կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության, պահանջելով ստանալ այդ վարկերը ստացած բոլոր մասնակիցների անունները:

Տնտեսագետները գովասանքի խոսքեր են ասում այս ծրագրի հասցեին: Միայն մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ-ում փակվել է ավելի քան 22 միլիոն աշխատատեղ, սակայն դրանց մոտ մեկ երրորդը վերականգնվել է մայիս-հունիս ամիսներին, մի բան, որը տնտեսական վերլուծաբանները չէին կանխատեսել:

XS
SM
MD
LG