Ռուս փաստաբան Սերգեյ Մագնիցկին, ով հետաքննում էր պետական կոռուպցիայի հետ կապված փաստերը, 2009 թվականին մահացավ ռուսական բանտում: Նրա մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Ավելի քան տասը տարի նրա փաստաբան Բիլ Բրաոդերը պայքարում է Մագնիտսկու մահվան մեջ ներգրավվածների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Նրա կարևոր ձեռքբերումներից է այն, որ երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան հայտնեց իր առաջին նպատակային պատժամիջոցների մասին: Դրա մասին հայտարարեց արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը, ով շեշտեց, որ Մագնիցկու մահվան մեջ մեղավորները հնարավորություն չեն ունենա օգտվել բրիտանական բանկերից կամ թանկարժեք գույք գնել այստեղ:
Ռուսաստանի քսանհինգ պաշտոնյաներ ենթադրաբար ներգրավված են Մագնիցկու մահվան գործում: Նրանց հաշվեհամարները սառեցված են, իսկ ճանապարհորդության վրա դրված են արգելքներ: Պաշտոնյաների թվում են Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարներ, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, ինչպես նաև դատավորներ:
Ռուսաստանը Ինտերպոլին 7 անգամ դիմել է Բիլ Բրաոդերին ձերբակալելու խնդրանքով՝ հարկերից խուսափելու մեղադրանքի հիմնա վրա: Բրաոդերը ասում է, որ մեղադրանքներն անհիմն են և ընդգծում, որ իր արշավը մի մեխանիզմ է Պուտինից խլելու բոլոր գողացված միջոցները:
Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան նաև պատժամիջոցներ է կիրառել Սաուդյան Արաբիայի քսան քաղաքացիների նկատմամբ, որոնք մեղադրվում են լրագրող Ջամալ Հաշոգիի դաժան սպանության մեջ, ով հոդվածներ էր գրում «Վաշինգտոն Փոստ» -ի համար: Հետագա միջոցառումները թիրախավորում են Մյանմարի և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաներին ևս:
Որոշ բրիտանացի օրենսդիրներ կոչ են անում պատժամիջոցների ենթարկվողների ցուցակում ընդգրկել Հոնկոնգի գլխավոր գործադիր տնօրեն Քերի Լամին այն բանից հետո, երբ Չինաստանը նոր անվտանգության օրենք ընդունեց, որը, ըստ քննադատների, խախտում է մարդու հիմնական իրավունքները, ներառյալ խոսքի ազատությունը:
ԱՄՆ-ում և Կանադայում արդեն գործում են Մագնիցկու հետ կապված և դրա նման օրենքներ: ԵՄ էլ այժմ աշխատում է այս ուղղությամբ:
Բիլ Բրաուդերը կարևորում է ԵՄ մասնակցությունն այս արշավին, քանի որ հակառակ դեպքում, ըստ նրա, իրավախախտները թանկարժեք գույք կգնեն Ֆրանսիայում, գումարները կպահեն գերմանական բանկերում, իսկ նրանց երեխաները կհաճախեն շվեյցարական էլիտար դպրոցներ:
Մեծ Բրիտանիան ընդգծում է, որ պատրաստ է ստանձնել կարևոր դերակատարություն մարդու իրավունքների պաշտպանության համար գլոբալ արշավում: Ըստ վերլուծաբանների, սա Մեծ Բրիտանիայի առաջին կարևոր քննություներից է ԵՄ-ից դուրս գալուց հետո:
Facebook Forum