Մատչելի հղումներ

Թրամփի վարկանիշը Բայդընից ցածր է տասը տոկոսով


ԱՄՆ-ի Անկախության օրվա նախօրեին Ռաշմոր լեռան ստորոտում անցկացված միջոցառման ժամանակ հազարավոր ներկաներից շատերը դիմակ չէին կրում: Իսկ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ էր ունենում երկրում ‘’կարգ ու կանոն հաստատելու’’ իր պատրաստակամության եւ իր խոսքերով ասած, ‘’նոր ծայրահեղ ձախակողմյան ֆաշիստների’’ դեմ պայքարելու պատրաստականության մասին:

‘’Մենք կանգնեցնելու են այս վտանգավոր շարժումը, պաշտպանելու ենք մեր երեխաներին եւ պահպանելու ենք ամերիկյան կյանքի որակը’’, հայտարարում էր Թրամփը նախկին նախագահների քանդակներն իր վրա կրող լեռան մոտ ‘’Սեւամորթների կյանքն արժեք ունի’’ անվանումը կրող մի քանի շաբաթ տեւած ցույցերից հետո: Նախագահն ու նրա աշխատակազմն այժմ դատապարտում են երկրի նախկին ղեկավարների ու հերոսների արձանները տապալելու արշավը:

‘’Մենք թույլ չենք տալու, որ նման հուշարձանները պղծվեն, այս հերոսները երբեք չեն արատավորվելու, նրանց թողած ավանդը երբեք չի մոռացվելու’’, հայտարարում էր Թրամփը:

Թրամփի ելույթում նրա քննադատները տեսնում են բաժանարար բնույթ, երբ նրանց խոսքերով, ձախերին նա անվանում է ‘’կատաղած ամբոխ, որը տարածում է քաոս եւ տանում երկիրը դեպի տոտալիտարիզմ’’:

Վերլուծաբաններից շատերը, ինչպես օրինակ Մայքըլ Քորնֆիլդը, ասում են, որ Թրամփն իր քարոզարշավում թվում է որպես վերահսկողության լծակից զրկված ղեկավար: ‘’Դրա պատճառը ոչ միայն հարցումներն են, այլ նաեւ այն, որ նրան այսօր քննադատում են նաեւ հանրապետականներից շատերը’’, ասում է նա:

Փյու հետազոտական կենտրոնի տվյալներով Թրամփն այսօր տասը տոկոսով զիջում է Բայդընին: Թրամփն այսօր, ի տարբերություն 2016 թվականին, երբ կանգնած էր լեռան ստորոտից դրա գագաթը բարձրանալու ճանապարհի առջեւ, այսօր կանգնած է այդ գագաթին մնալու խնդրին դեմ հանդիպման:

Բայց հիշենք, որ Թրամփը 2016 թվականին զիջում էր իր մրցակցին, սակայն արդյունքում ստորոտում մնաց Հիլարի Քլինթոնը:

XS
SM
MD
LG