Մատչելի հղումներ

Հարյուրավոր գիտնականներ հորդորում են փոխել կորոնավիրուսից պաշտպանվելու կանոնները


Նյու Յորք Թայմս լրատվականի զեկույցի համաձայն 32 երկրներից 239 գիտնականներ այս շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղված բաց նամակ են հրապարակելու: Գիտնականները կազմակերպությանը հորդորելու են փոխել կորոնավիրուսից խուսափելու համար ձեռնարկվող գործողությունների ցանկը:

Գիտնականների խոսքերով՝ կորոնավիրուսը օդային է (օդով տարածվող) և կարող է շարունակաբար մնալ փակ տարածքում և վարակել մարդկանց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկության համաձայն վիրուսը տարածվում է ավելի մեծ շնչառական կաթիլների միջոցով, երբ վարակված անձը հազում կամ փռշտում է, սակայն այդ կաթիլներն արագ են վայր ընկնում իրենց չափի շնորհիվ:

Նյու Յորք Թայմսի հաղորդմամբ, եթե վիուսը օդային է ապա «զսպման համար ձեռնարկվող գործողությունները զգալի կլինեն»: «Կանխարգելման նոր միջոցները կպարտադրեն դիմակ կրել փակ տարածքում, նույնիսկ սոցիալական հեռավորություն պահպանելու պայմաններում»,-ասված է հոդվածում:

XS
SM
MD
LG