Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Չինաստանի ռազմածովային ուժերի առանձին վարժանքները` Հարավչինական ծովում


USS Nimitz
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:07 0:00

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարում է, որ USS Nimitz եւ USS Ronald Reagan ավիակիր նավերը եւ նրանց վրա գտնվող օդային ուժերը զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովում: Այստեղ զորավարժություններ են անցկացվում նաեւ Չինաստանի կողմից, ինչը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության քննադատությանն է արժանացել: Պենտագոնը հայտարարել է, թե Չինաստանի կողմից սկսված վարժանքը լարվածությունը մեղմելու եւ կայությունը պահպանելու գործում հակառակ ազդեցություն ունեցող գործոն է: Նույն հայտարարության համաձայն, Չինաստանը փորձում է վախեցնել Ասիայում իր հարեւան երկրներին:

Նշված ավիակիրների վրա գտնվող կործանիչ օդային ուժերի հրամանատար Ջորջ Ուիքոֆն ասել է, թե իր ուժերի կողմից սկսված վարժանքն ամենեւին չի իրականացվում ի պատասխան Չինաստանի զորավարժությունների:

‘’ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը միշտ էլ կազմ ու պատրաստ վիճակում են, աշխարհի յուրաքանչյուր հատվածում արագ տեղակայվելու ունակությամբ ու կարողություններով: Երկու ավիակիրների մասնակցությամբ իրականացվող այս գործողությունները ցույց են տալիս դաշնակիցների նկատմամբ մեր նվիրվածությունը եւ ընդգծում միջազգային չափանիշները ոտնահարող կողմերին հակադրվելու մեր պատրաստակամությունը’’, հայտարարել է Ուիքոֆը:

Չինական կողմը դատապարտել է ԱՄՆ-ից հնչող քննադատությունը, Միացյալ Նահանգներին մեղադրելով Խաղաղ օվկիանոսի արեւմուտքում, ներառյալ` Հարավչինական ծովում լարվածությունը սրելու մեջ:

Վիետնամն ու Ֆիլիպինները եւս քննադատել են Չինաստանին` չեզոք ջրերում զորավարժություններ անցկացնելու համար:

XS
SM
MD
LG