Մատչելի հղումներ

‘’Այսօր դպրոցներում սերմանում են ատելություն` ընդդեմ հայրենիքի’’. Դոնալդ Թրամփ


ԱՄՆ-ի անկախության տարեդարձը նշելու արարողությունները երկրի նախագահն ուրբաթ օրը երեկոյան սկսեց Հարավային Դաքոթա նահանգում, այց կատարելով Ռաշմոր լեռան ստորոտ, որի վրա են քանդակված երկրի չորս նախագահների պատկերները: Այստեղ հանդես գալով ` Թրամփը հայտարարեց, թե ‘’դպրոցներում այսօր ատելություն են սերմանում ընդդեմ հայրենիքի’’: Նրա խոսքերով, ձախակողմյան ուժերի կողմից եկող արմատական հարվածները պետք է կասեցվեն, պաշտպանելու համար ամերիկյան արժեքները: Նա նաեւ նախազգուշացրեց, որ ոստիկաններից մեկի կողմից Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո ռասայական անհավասարության դեմ սկսված ցույցերը սպառնում են Ամերիկայի կառավարության հիմիքերին:

Թրամփը հայտարարեց նաեւ, թե ինքը հրամայում է հիմնել ‘’Ամերիկայի հերոսների ազգային զբոսայգի’’, որտեղ տեղադրվելու են ‘’նշանավոր ամերիկացիների արձանները’’:

Հանդիսության ժամանակ նախագահ Թրամփը դիմակ չէր կրում: Դիմակներ չէին կրում նաեւ ներկա բազմաթիվ մարդիկ: Այստեղ մարդիկ նաեւ չէին պահպանում սոցիալական հեռավորություն: Եվ առողջապահության պաշտոնատար անձինք կարծում են, որ Հարավային Դաքոթայի այս հավաքից որոշ ժամանակ անց կգրանցվի կորոնավիրուսի տարածման արագության աճ այստեղ:

Իր ելույթի ժամանակ Թրամփն անդրադարձավ նաեւ Մեքսիկայի հետ սահմանային պատի հարցին ու հայտարարեց, որ շինարարությունը շարունակվում է:

Ելույթից հետո սկսվեց հրավառություն, ինչը Ռաշմոր լեռան մոտ առաջինն էր անցած տասը տարիների ընթացքում: Դրանք մինչ այդ դադարեցվել էին բնապահպանական պատճառներով:

XS
SM
MD
LG