Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը այսօր տոնում է իր անկախության տարեդարձը


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում այսօր երեկոյան անցկացվելու է հրավառության մեծ միջոցառում: Չնայած առողջապահության բնագավառի պաշտոնատար անձանց նախազգուշական կոչերին, Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է չխախտել ավանդույթը եւ ամեն տարվա պես անցկացնել այդ միջոցառումը: Երկրի ներքին հարցերով նախարար Դեյվիդ Բերհարդի խոսքերով, հուլիսի 4-ի տոնակատարությունների ընթացքում մեկ եւ կես կիլոմետր տարածության վրա արձակվելու է 10 հազար հրավառություն: (''Ամերիկայի Ձայն''-ն այս մասին կպատմի ֆեյսբուքյան ուղիղ եթերով):

Պաշտպանության նախարարության կողմից իրականացվելու են ռազմական օդանավերի թռիչքներ մայրաքաղաքի երկնքում: Ավելի ուշ հայրենասիրական ելույթով հանդես է գալու նախագահ Թրամփը:

Միջոցառմանը ներկա գտնվող անձանց կբաժանվեն դիմակներ: Դաշնային իշխանություններն այդ նպատակի համար պահեստավորե են 300 հազար դիմակ: Դրանք պարտադիր կրելու հրահանգ այստեղ չկա, սակայն կոչ է արվում դրանք կրել ու պահպանել երկու մետր հեռավորություն: Իսկ քաղաքագլուխ Մուրիել Բաուսերը քննադատում է այս ծրագիրը ու հայտարարում, որ այն դեմ է կորոնավիրուսի պատճառո առաջ եկած պահանջներին: Նրա խոսքերով, քանի որ միջոցառումն անցկացվելու է բացառապես դաշնային կառավարությանը պատկանող տարածքում, ինքը չունի այդ միջոցառումը չեղյալ հայտարարելու իրավասություն: Նա պարզապես կոչ է անում քաղաքի բնակչությանը հուլիսյան այս տոնն անցկացնել իրենց տների մոտ:

ԱՄՆ-ում մի շարք քաղաքներ են չեղյալ հայտարարել իրենց մոտ ամեն տարի անցկացվող այս տարվա միջոցառումները: Օրինակ Նյու Յորքում ամեն տարի այս օրը գիշերն անցկացվող տոնակատարությունը փոխարինվել է կարճ միջոցառումներով, որոնք սկսվել են հունիսի 29-ից որպեսզի խուսափեն մարդկանց հոծ բազմությունից: Իսկ նրանք, ովքեր ամեն տարի այդ տոնն անցկարել են ծովափերին, այս տարի զրկվում են այդ հնարավորությունից, քանի որ փակ են Ֆլորիդայի, Կալիֆորնիան ու Թեքսասի ծովափերը: Բաց են միայն հյուսիսարեւլյան նահանգների ծովափերը, որտեղ կորոնավիրուսը ցույց է տալիս նահանջի նշաններ:

Այս տարի ճայթիչների վաճառքը գրանցել է աննախադեպ աճ, ինչը խոսում է այն մասին, որ ավելի մեծաթիվ մարդիկ են որոշել հրավառությունն անցկացնել իրենց բակերում:

XS
SM
MD
LG